Քրիստոնյան հավատը գործերով ամրագրելու պատգամն ունի Ավետարանից: Միջնադարում եկեղեցուն նվիրատվություն կատարող անձը ակնկալում էր, որ տարվա մեջ մի քանի անգամ եկեղեցականը կաղոթի իր հոգու փրկության համար: Եկեղեցիների վրա պահպանված արձանագրություններում այսօր էլ կարելի է կարդալ հայ բարերարներից շատերի անունները: Ոմանց անուններն էլ մեզ չեն փոխանցվել կամ նրանց կամքով, կամ պարզապես դեպքերի բերումով:
Ովքե՞ր են եկեղեցու այսօրվա բարերարները և ի՞նչ են ակնկալում իրենց գործերի դիմաց: Պատմում է «Հավատի կյանքը»:
Վերին Գետաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցինՎերին գետաշենցիները վերակառուցեցին իրենց գյուղի եկեղեցին և այժմ հոգ են տանում, որ այն բարեկեցիկ ու խնամված լինի: Մասնակցում են բոլորը՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում: Ակտիվ են հատկապես համայնքի երիտասարդները. նրանք, տեր հոր առաջնորդությամբ, հավակնոտ ծրագրեր ունեն, որ պետք է կյանքի կոչեն: |
|
Գևորգ Բարսեղյան
«Երբ հիվանդացա, նույնիսկ պահ եղավ, որ Աստծուց նեղացա: Մայրս մի կաևոր խորհուրդ տվեց… Իսկ երբ մասնակցում էի մեր եկեղեցու նորոգմանը, բժիշկներն էին նույնիսկ զարմանում առողջությանս կայունացման վրա: Ես գիտեմ, որտեղից է ինձ ուժ գալիս…»:
Մարտունեցի Գևորգ Բարսեղյանն իր հետ կատարվածը հավատի հրաշք է համարում:
|
|
Նիգավան
Մեր հերոսները Նիգավան գյուղի բնակիչներն են՝ ուսուցիչ, բարերար, դպրոցական, հոգևորական: Նրանք պատմում են իրենց գյուղի և գյուղի միակ՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին:
Գյուղը հիմնել են գաղթական հայերը և դրամահավաքի միջոցով կառուցել են եկեղեցին:
Խորհրդային տարիներին եկեղեցին խոնարհվել է և կանգնել քանդման վտանգի առաջ:
2000-ականներից եկեղեցու վերականգնման գործը ստանձնել է գյուղի բնակիչ Վարուժան Ադամյանը: Մոտ 15 տարի տևած աշխատանքների ընթացքում Ս. Ստեփանոսը հիմնովին նորոգվել է: Եկեղեցին միշտ մարդաշատ է, հատկապես երեխաներով: Երեխաները հավատում են եկեղեցու հրաշագործ ուժին և տարբեր պատմություններ պատմում դրա վերաբերյալ:
|
|
Ապարանի Սուրբ ԽաչԱպարանի Ս. Խաչ եկեղեցին 4-րդ դարի բազիլիկ է: Խորհրդային տարիներին անկում էր ապրել ոչ միայն կառույցի, այլև՝ համայնքի հոգևոր կյանքը: Անկախության տարիներից վերսկսվեց թե կառույցի, թե համայնքի շինությունը: Այսօր Ապարանի հոգևոր կյանքը ծաղկում է: |
|
ՍաղմոսավանքՍաղմոսավանքը կառուցվել է Լուսավորչի անապատ կոչված վայրում: Հայկական միակ վանքն է այս անվանումով: 800-ամյա վանքը նորոգվել է 2001թ.-ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյա տարեդարձի առիթով և վերջին 13 տարիներին պահպանվում ու բարեզարդվում է նրա շուրջ ձևավորված համայնքի շնորհիվ: |
|
ԱգարակԱգարակի մասին Պետերբուրգում այնքան շատ են խոսում, կարծես մայրաքաղաք լինի»,-ասում են Սանկտ Պետերբուրգի հայերը: Ագարակի կյանքում ամեն ինչ փոխվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից հետո: Բարերարը ծնունդով Ագարակցի Հրաչյա Պողոսյանն է, գործարար է Սանկտ-Պետերբուրգում, պահեստի մայոր:
|
|
Տեղերի Սուրբ Աստվածածին վանքՏեղերի վանքի մասին բազում հրաշքներ են պատմվում: Շատ են հատկապես այստեղ ուխտի եկող անզավակ զույգերը: 12-րդ դարում կառուցված եկեղեցական համալիրը խոնարհված էր և մինչև վերջերս չէր գործում: Այսօր Սուրբ Աստվածածնի դուռը նվիրատուների շնորհիվ դարձյալ բաց է: Պատմում են բարերարներ Միքայել Միքայելյանը, Լյովա Խաչատրյանը, Սամվել Խաչատրյանը, Միքայել Ղազարյանը, Խաչիկ Հովհաննիսյանը, Արմեն Մաղաքյանն ու վանքի վարչական պատասխանատու Արման սարկավագ Ահարոնյանը: |
|
Ուշիի Ս. Սարգիս վանքը
Սբ. Սարգսի մասունքների վրա հիմնված առաջին եկեղեցին Հայաստանում 5-րդ դ. վանական համալիրն է: Այն Արագածոտնի թեմի Ուշի գյուղում է: Վանքը հայտանբերվել է պեղումների արդյունքում՝ հողի 5 մետրանոց շերտի տակից: Ավելի քան 10 տարի է, ոչ միայն հայ ուխտավորները, այլև օտար զբոսաշրջիկներն են այցելում համալիր, սակայն վանքը տեսնել հնարավոր է միայն ամռանը, այն էլ ոչ անձրևոտ օրերին: Մնացած դեպքում ճանապարհն անանցանելի է: Սուրբ Սարգիսը խոնարհված է և վերականգնելու փորձերն առայժմ ապարդյուն են: Ի՞նչ են առաջարկում հնագետներն ու պատմաբանները…
Մասնակցում են՝
Աշոտ Փիլիպոսյան. հնագետ,
Մարգար Շարապխանյան. բարերար,
Ֆրինա Բաբայան. հնագետ,
Արծրունի Սահակյան. պատմաբան,
Տ. Եփրեմ քահանա Զարգարյան. Ուշիի հոգևոր հովիվ,
Նաիրի Գևորգյան. Ուշիի միջնակարգ դպրոցի ուսմասվար
|
|
ՕշականՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին Արագածոտնի թեմում է: Թեմում վերջին տարիներին նոր թափ է ստացել եկեղեցական կառույցների նորոգումը: Դրանք իրականացվում են բարերաների ջանքերով: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման պատմությունը: |
|
ՀովհաննավանքՎերջին երկու-երեք տարում Արագածոտնի թեմի եկեղեցիներում վերականգնման ու բարեզարդման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Հովհաննավանքը այդ եկեղեցիներից է: Թեմը բաժանված է հովվությունների, յուրաքանչյուրում մի քանի բարերար է գործում: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման» պատմությունը, բացահայտում անցյալի ու ներկայի կապը նրանցից յուրաքանչյուրի կյանքում: |