
![]() |
Տավուշ գյուղՄեր նկարահանող խումբը մեկնել է Տավուշի մարզի Տավուշ գյուղ: «Մեր գյուղի եկեղեցին ուժ է տալիս մեզ ու մեր պահապանն է»,- ասում են գյուղի երեխաները: Անհամբեր սպասում են, թե երբ է վերակառուցվելու և գործելու իրենց Սբ. Աստվածածինը: |
![]() |
ՀաղպատՀաղպատավանքի բակը միշտ լի է երեխաներով, նրանք դասերից հետո շտապում են վանքի բակ` խաղալու և մաքրելու իրենց սրբավայրի տարածքը: «Ամեն անգամ մեր տեր հայրը մեզ համար մի հաճելի անակնկալ է պատրաստում, այսօր էլ բացառություն չէր». անակնկալների ու առօրյայի մասին մեզ պատմում են երեխաները: |
![]() |
ՕձունՍբ. Աստվածածին եկեղեցին Օձունի երեխաների համար սիրելի հավաքատեղի է: «Հատկապես հետաքրքիր է ամռանը,-ասում են երեխաները, -տեր հոր հետ հաճախ ենք ուխտագնացությունների գնում, մաքրում ենք մեր սիրելի սրբավայրերը, վերադառնում ենք անմոռանալի տպավորություններով»: Իրենց առօրյայի, արկածներով լի ճամփորդությունների մասին պատմում են մեր հերոսները: |
|
Դիլիջանի երեխաները և «կորած» եկեղեցիները«Մեր կյանքը փոխվեց, երբ այստեղ բացվեց «Լույս մանկանց» խմբակը, - ասում են դիլիջանցի երեխաները,- մեր կողքը եկեղեցիներ կան, որ չէինք գնացել ու չէինք ճանաչում: Տեր Շավարշի հետ հիմա հաճախ ենք ուխտի գնում, պատարագներ մատուցում խոնարհված եկեղեցիներում: Վերջերս Ջուխտակ վանքում էինք, տարածքը մաքրեցինք ու մեր սովորած շարականները երգեցինք»: |
![]() |
Մելիք գյուղՍբ. Հովհաննես եկեղեցու վերաօծումից հետո Մելիք գյուղի առօրյան փոխվեց: Եկեղեցում երգչախումբ բացվեց ու, չնայած խիստ ձմռանը, երեխաներն ամեն շաբաթ հավաքվում են այստեղ: Մեր նկարահանման օրը նրանք խմբով շրջում էին գյուղում և տնետուն Ս. Ծննդյան ավետիս տալիս: |
![]() |
ՕհանավանՕհանավան գյուղի երեխաները Ս. Հովհաննավանք եկեղեցու բակում էին, գյուղի տոնն էր և օրն սկսվել էր պատարագից... |
![]() |
ԳոշՄեր նկարահանող խմբին դիմավորել են Գոշը գյուղի երեխաները և ուղեկցել իրենց ամենասիրելի վայրը՝ Գոշավանք: |
![]() |
Մովսես գյուղՍահմանամերձ Մովսես գյուղի առօրյան փոխվեց եկեղեցու վերակառուցումից հետո: «Մեր գյուղի եկեղեցին շա՜տ զորավոր է»,-ասում են գյուղի երեխաները: Մեր նկարահանող խմբին նրանք եռանդով պատմում են իրենց հարազատ Մովսեսի, եկեղեցու, և իհարկե, սահմանապահ զինվորի մասին: |
![]() |
ՆիգավանՆիգավան գյուղի երեխաների կարծիքով եկեղեցին միշտ պիտի լինի մաքուր ու մարդաշատ: Գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու վերաբացումից հետո այն դարձել է նրանց ամենասիրելի հավաքատեղին: |
![]() |
ԽաչիկՍահմանամերձ Խաչիկ գյուղի եկեղեցին վերաբացվելուց հետո իր շուրջն է համախմբել գյուղի երեխաներին: Օրվա մեծ մասը նրանք եկեղեցում են անցկացնում: Շատ պատմություններ ունեն իրենց եկեղեցու ու հարազատ գյուղի հետ կապված և հաճույքով պատմում են: |
![]() |
ՀարթավանԱրագածոտնի մարզի Հարթավան գյուղի՝ խորհրդային տարիներից հետո խարխլված եկեղեցու պահապաններն այսօր գյուղի փոքրերն են: Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաները գյուղի բնակիչներին ավետիսներ ու ճրագներ են բաժանում: Նրանց ձայնի մեջ դեռ կենդանի են ալաշկերտցի ու մշեցի նախնիները... |
![]() |
ՄաստարաՄաստարա գյուղի երեխաները զբոսաշրջիկներին առաջինը ուղեկցում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հետո՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի մատուռ: Մեր նկարահանող խմբին նույնպես նրանք են ուղեկցել և պատմել, պատմել, պատմել... |