Գեղցոնց ժամԳյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ ավելի շատ հայտնի է Գեղցոնց ժամ անունով, գյումրեցի երեխաների սիրելի վայրերեից է: Քաղաքի հյուրերին երեխաները նախ հին Գյումրին են ցույց տալիս, հետո անպայման ուղեկցում Գեղցոնց ժամ, պատմում եկեղեցու պատմությունը: |
|
ԱզատանԱզատանը Շիրակի ամենամեծ գյուղն է: Գյուղի եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է: Սուրբ Ստեփանոսը միշտ լի է երեխաներով: Նրանք մասնակցում են բոլոր ծեսերին, կիրակնօրյա դասերին: Հետո իրենց ձեռքով մաքրում են եկեղեցին ու բակը: Ժամանցը, խաղերն ու զրույցները նույնպես եկեղեցու բակում են: «Այն ինչ զգում ենք մեր եկեղեցու պատերից ներս, ոչ մի ուրիշ տեղ չենք զգում: Ուր էլ գնանք, մեր եկեղեցին ամենալավն է»,-ասում են ազատանցի մանուկները: |
|
ԵղիպատրուշՆրանք ճանաչում են գյուղի բոլոր սրբավայրերը, գիտեն խոնարհված եկեղեցիների պատմությունը, դրանց հետ կապված ավանդազրույցները, գյուղի հյուրերին էլ առաջինը եկեղեցի են տանում ու պատմում, անդադադար պատմում... Նրանք Եղիպատրուշ գյուղի երեխաներն են: |