Մյուռոնօրհնության աղոթքներ. Ամբողջ Քո ժողովրդին ամրացրո՛ւ


Շնորհի՛ր մեղավորներիս, որ այս լուսանյութ ձեթը լինի աներևույթ վերքերի բժշկության առիթ. կաթեցրո՛ւ վիշապի թույնից մահացու խոցերի վրա օրհնության այս յուղի փրկարար կաթիլը։ Արա՛ սրանով ողորմություն, տո՛ւր և քավություն, պարգևի՛ր բժշկություն, հագցրու շնորհ, առատաձեռնիր երանություն: Եվ արդ, առ Քեզ միայն, խնամակալ Տե՛ր, բարձրացնում եմ վերստին սրտիս ձեռքերը՝ լեզվիս հեծությամբ և շուրթերիս ձայնարկությամբ. Տե՛ր, լսիր, ողորմությամբ պաղատանքներով Քեզ դիմողիս: Պահի՛ր սրանով այժմ աստվածընկալ Քո բեմի առջև Քեզ երկրպագելու եկածներիս, շնորհելով բոլորին մեղքերի թողություն, և այս օծությամբ Քեզ հաղորդ ամբողջ Քո ժողովրդին ամրացրո՛ւ:

Մյուռոնօրհնության աղոթքներ. Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ


Օրհնված ձեթի այս բնությունը, որում միավորվում է Սուրբ Երրորդությունդ, շնորհեցիր մեզ` լինելու հուգու ճառագայթ, մտքի լուսավորություն, ճակատին՝ Տիրոջ նշան, շուրթերի պահապան, հոգու զորություն, ընդդեմ դևերի ախոյան, ցավերի փարատիչ, կույսերի պահպանություն, մանուկների աճում, ծերերի խնամք, նվիրյալների ձեռնադրիչ և թագավորների պսակ։ Քանզի օրհնաբանյալ այս Մյուռոնը հրաշագործում է արվեստներ և հիացմունքի արժանի գործեր, զարմանալի զորություններ:

Մյուռոնօրհնության աղոթքներ. Սրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ


Ողորմած Տե՛ր, առաքի՛ր Քո ամենազոր Սուրբ Հոգիդ առաջադրված այս Մյուռոնի վրա և արա սա՝ սրբության օծում, հոգևոր շնորհ, կյանք մեր կյանքի համար, հուգու և մարմնի պահապան և սրբարար, ցնծության յուղ, որ առաջադրվեց մեզ Օրենքներով և պայծառացավ Նոր Ուխտով. ըստ որի և Դու Ինքդ օծեցիր սուրբ առաքյալներին, և նրանք՝ բոլորին՝ ավազանի վերստին ծննդյամբ, որից մինչև այսօր վերստին ծնվում են Եկեղեցու մանուկները: Սրանով թող նրանք լինեն Քեզ ծանոթ և հարազատ, և բոլոր Քո ծառաներին՝ տղամարդկանց և կանանց, սուրբ պահիր հոգով և մարմնով՝ զերծ լինելու ամեն չարությունից, լինելու Քեզ սեփական ժողովուրդ՝ այս մյուռոնով կնքված: Անբիծ լինելու, և Քեզ հետ, Հա՛յր, և Ամենասուրբ Հուգուդ հետ Քրիստոսին ունենալու իրենց սրտերում:

Մյուռոնօրհնության աղոթքներ. Ով օծվի սրանով՝ երկյուղած լինի Աստծո նկատմամբ և աներկյուղ՝ հակառակորդի


Տե՛ր Աստված, որ մեծ և սքանչելի ես Քո փառքի մեջ, որ պարգևեցիր կյանքի նորոգություն մեղքերի մեջ հնացածներին։ Դո՛ւ ես որ լուսավորում ես կույրերին, իմաստնացնում հիմարներին, կանգնեցնում ընկածներին: Արդ, Ամենասուրբ Հոգուդ զորությամբ, թո՛ղ այս յուղը լինի ցնծության յուղ, լուսավոր զգեստ, թագավորական օծում, հոգիների և մարմինների սրբություն. հոգևոր շնորհներ, կյանքի պահապան, արադարության կնիք, հավատքի զենք` ընդդեմ բանսարկուի բոլոր գործերի, որպեսզի ով օծվի սրանով՝ երկյուղած լինի Աստծո նկատմամբ և աներկյուղ՝ հակառակորդի:

Մյուռոնօրհնության աղոթքներ. Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի


Տեր Աստված, որ տվողն ես բոլոր բարիքների, գթա մեզ՝ անարժաններիս, և Քո ժողովրդին՝ Քո մեծ անվան համար, որով մենք կոչվեցինք. ընդունի՛ր այս խունկը որպես անուշահոտություն՝ քաղցրությամբ բուրելու Քո թագավորության առաջ, և հեղիր մեր մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝ այս մեծ պաշտամունքը կատարելու համար, որ քահանայագործում ենք Քո սուրբ առաքյալների հրամանով։ Թող այս խորհուրդը մեզ դատապարտություն չլինի, և պարտապան չլինենք Քո ահավոր դատաստանի ժամանակ, այլ այս մեծ և պատվական խորհուրդը թող լինի մեր մեղքերին քավություն և թողություն։

Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է


Մյուռոնի կաթսան

Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է


Մյուռոնը օրհնվում է երեք գլխավոր սրբություններով, որոնցից մեկը Քրիստոսի Խաչ-մասունքն է:

Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է


Մյուռոնը օրհնվում է Հայ եկեղեցու գլխավոր սրբություններով, որոնցից մեկը Քրիստոսի կողը խոցած Սուրբ Գեղարդն է:

Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է


Նոր մյուռոնին մշտապես խառնվում է հին մյուռոնը: Այդպիսով, ամեն մի նորօրհնյալ մյուռոն կաթիլ ունի Ս. Լուսավորչի օրհնած մյուռոնից:

Հոկտեմբերի 1-ին մյուռոնօրհնեք է


Մյուռոնը օրհնվում է նաև Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ-մասունքով: