Մեր հերոսները երիտասարդներ են, որոնք փորձում են, նախաձեռնում, իրագործում: Այդպես նրանք ինքնիրացվում են, շրջապատը՝ շահում: Աշխարհը փոխելը նրանց ուժերից վեր է, բայց աշխարհում մի բան փոխել կարող են հաստատ:
Շարքի ամեն հաղորդում ներկայացնում է երիտասարդական մի նախաձեռնության պատմությունն ու օգտակար գործողության գործակիցը:
Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնԱպրիլյան քառօրյա պատերազմը հզոր ալիք բարձրացրեց հասարակության և հատկապես երիտասարդների շրջանում: Զինհանշմանդամների վերականգնողական խնդիրներով զբաղվող կինեզիստ երիտասարդների մի խումբ կամավոր ստանձնել է տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների վերականգնողական բուժումը: Մուրացան զինվորական հոսպիտալից բացի կամավորների խումբը աշխատում է Երևանի մի քանի հիվանդանոցներում, առողջական խնդիրներից բացի նրանք զբաղվում զինհաշմանդամների տարբեր խնդիրներով: |
|
Ֆիթնես մարզիչներըՄի խումբ ֆիթնես մարզիչներ անվճար մարզումներ են կազմակերպում երևանցիների համար: Առողջությունը վերականգնելու, նիհարելու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու, մարզվելու և հեծանիվ վարելու համար ամեն շաբաթ օր, ժամը 11-ին Մարզահամերգային համալիրի բակ են շտապում բազմաթիվ երևանցիներ: Նրանց միացել է նաև մեր նկարահանող խումբը: |
|
Մարիամ ԴիլբանդյանԿույրերի աչքերը չեն տեսնում, բայց նրանց ձեռքերն են տեսնում». համոզված էր Մարիամ Դիլբանդյանը, երբ հիմնադրեց Տեսնող ձեռքեր» մերսման սրահը: Այսօր այդ համոզմանն են նաև սրահի այցելուները: |
|
Երիտասարդ լրագրողների «Առցանց» ակումբԵրիտասարդ լրագրողների Առցանց» ակումբի շնորհիվ Հայաստանի հեռավոր մարզերի պատանիներն իրենց խնդիրները բարձրաձայնելու և լուծելու հմտություններ են սովորել: Պարզվում է, որ քաղաքացիական առցանց լրագրության միջոցով կարող ես դուրս գալ մեծ աշխարհ, լուծել բնապահպանական, կրթական շատ խնդիրներ, ձեռք բերել նոր ընկերներ, ճանաչել քեզ ու աշխարհը: |
|
Գոռ ԲաղդասարյանԳոռ Բաղդասարյանն առաջին ֆիլմը նկարել է 12 տարեկանում: Այդ օրվանից բոլոր խնդիրների լուծումը Գոռը գտնում է ֆիլմերի օգնությամբ: Նրա նպատակը ոչ միայն լավ ֆիլմ նկարահանելն է, այլև` դրանց միջոցով մարդկանց օգնելը: Եղբոր` Մուշեղ Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է Մանանա ֆիլմս» ընկերությունը: Գոռը հպարտ է, որ իրենց ընկերությունը գործում է Հայաստանում, վստահ է, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն ապագա ունի: |
|
«Դինգո» թիմՕվսաննան հավատացած է, որ իր առաքելությունը կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն է: Նա ստեղծել է Դինգո» կենդանասերների թիմը, որը կազմակերպում է փողոցի շների որդեգրություն, հիվանդ շների բուժում և այլն: Օվսաննային այս կամավորական աշխատանքը երջանկություն է բերում, դրական փոփոխությունները նրա բռնած գործի ամենամեծ հաջողությունն են: |
|
Կարեն ԴերձյանՀաղորդման հերոսը էկոբիզնեսմեն Կարեն Դերձյանն է: Էկո-փաբը» Երևանում բացված առաջին վայրն է, որտեղ արգելվում է ծխել և մատուցվում է էկոլոգիապես մաքուր սնունդ ու խմիչք: Մինչ էկոփաբ ստեղծելը, Կարենը Հայաստան էր ներմուծում նաև էկոլոգիապես մաքուր լուսային համակարգեր: Էկոբիզնեսմեն լինելուց բացի Կարենը նաև աուդիոգրքերի մեծ սիրահար է: Տեսնելով, որ Հայաստանում չկան որակյալ աուդիոգրքեր`ընկերների հետ միասին հիմնում է Աուդիոգիրք» ընկերությունը: Այս ընկերության շնորհիվ այսօր հնարավոր է ձեռք բերել Շիրվանզադեի Հրդեհ նավթագործարանում», Հակոբ Պարոնյանի Մեր օտարամոլությունը» և այլ ստեղծագործություններ: |
|
Թերեզան և ԱրթուրըՕԳԳ-ի» հերոսները 2 երիտասարդներ են՝ Թերեզան և Արթուրը: Թերեզան էրգոթերապեւտ է, օգնում է հաշմանադամներին: Նրա մասնագիտությունն այնքան էլ հայտնի չէ Հայաստանում: Եթե չլիներ համացանցը, ես երևի մի պաստառ կվերցնեի, մեծ տառերով կգրեի էրգոթերապիան գոյություն ունի» ու կշրջեի քաղաքում»,-ասում է Թերեզան: |
|
ՄուշեղըԵրիտասարդությունն ինքը պետք է հարթի իր ճանապարհը». վստահ է մեր հաղորդման հերոսը՝ Մուշեղ Հովսեփյանը:
|