Ֆիլմաշար կինոաշխարհի հայտնի դեմքերի կյանքի ու գործի անհայտ էջերի, էկրանին ու դրանից դուրս եղած պատմությունների մասին:
|
Արտավազդ ՓելեշյանԱրտավազդ Փելեշյան` նրա կինեմատոգրաֆն ընդհանուր տևուղությամբ մոտ չորս ժամ է: Դրա զգալի մասն էլ փաստագրական կադրերն են: Բայց այս մի քանի ժամը իր բացառիկ տեղն ունի համաշխարհային կինոյում: |
![]() |
Ֆրանսուա ՏրյուֆոՖրանսուա Տրյուֆո` «Նոր ալիքի» հիմնադիրներից: Ֆրանսաիական կինոյի ամենակնամեծար ռեժիսորը: |
![]() |
Էդմոնդ ՔյոսայանԿինոյի ամենահամառ երազողներից՝ Էդմոնդ Քյոսայան: Մարդ, ում երազանքը փոխեց խորհրդային կինոն: |
![]() |
Ռոբերտ Սահակյանց«Ես երբեք չեմ նկարում «Օսկարի» կամ Լուվրի համար, դա ինձ հետաքրքիր չէ: Ես պատմում եմ մարդու մասին»: |
![]() |
Ժան Կոկտո
1963թ. հոկտեմբերի 11-ին Կոկտոն հեռանում է կյանքից: Նա վերջնական հանգիստը գտնում է մահվան գրկում, որին ընդառաջ էր գնում իր ստեղծագործություններով: Դրանից տարիներ առաջ ավանգարդիստների մանիֆեստում նա գրել էր. «Պետք է լինել և կենդանի մարդ և հետմահու նկարիչ՝ միաժամանակ»: Թվում է՝ այս հարցում նա հուսախաբ չարեց ոչ մեկին...
|
![]() |
Անրի ՎերնոյԱյս վարպետի մասին ֆրանսիացի դերասան Պիեռ Չեռոնիան կասի. «Ամենից շատ ինձ հիացնում և միաժամանակ ցնցում է իմ ընկեր Անրիի կյանքի պատմությունը: Ցեղասպանությունը, որ զրկել էր նրան հարազատներից և մտերիմներից, երբեք չկոտրեց Անրիի ոգին, կենսունակությունը: Նա իր ժողովրդի իսկական զավակն էր»: |
![]() |
Քշիշտոֆ Կեսլյովսկի
«Ամեն մարդու կյանքում ինչ-որ մի առեղծված կամ ողբերգություն կա: Մարդիկ այդ մասին չեն սիրում պատմել: Ամաչում են ցուց տալ իրենց վերքերը, վախենում են թույլ երևալ: Դրա համար էլ ես միշտ ցանկացել եմ, որ իմ ֆիլմերի համար կինոխոցիկն ինքը հերոս գտնի: Հնարավոր է՝ նա մարզադաշտում նստած տասը հազարից մեկն է...»:
Քշիշտոֆ Կեսլյովսկի՝ համաշխարհային կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը:
|
![]() |
Նորման ՈւիսդոմԱրվեստում ամենադժվար բանը ծիծաղեցնելն է, իսկ նա հիանալի էր դա անում: Նորման Ուիսդոմը՝ Չապլինի ամենասիրելի ծաղածուն: Ուիսդոմի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ «Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում: |
![]() |
Տոնինո Գուերա«Լավ կլիներ՝ լինեին աշխարհներ, որտեղ կկարողանայիր ժամանակը կանգնեցնել ու սպասել հետ ընկող հոգիներին...»: Տոնինո Գուերա. նրա կյանքն ու ստեղծագործական ուղին՝ «Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում: |
![]() |
Օրսոն Ուելս«Համաշխարհային կինոպատմության մեջ մարդկությունն ամենից շատ այս մարդուն է պարտական կինոռեժիսորի մասնագիտության ընտրության համար»: Օրսոն Ուելսի մասին այսպես է ասում է Մարտին Սկորսեզեն: |
![]() |
Պիտեր Օ’ԹուլՆրա կերպարն անմոռաց է՝ մեծ կապույտ աչքեր, անսպառ հմայք, բացառիկ տաղանդ: Կինեմատոգրաֆի մեծագույն արտիստներից մեկի՝ Պիտեր O’Թուլի ստեղծագործական կյանքն ու ճակատագիրը՝ մեր էկրանին: |
![]() |
Վիմ Վենդերս
«Ես զավթիչ եմ, ցանկանում եմ զավթել մարդկանց ուղեղները, ցանկանում եմ դրանց մեջ դնել կերպարներ, գաղափարներ, որոնք կարող են ավելի ուղիղ ցույց տալ աշխարհն ու հենց իրենց կյանքը: Յուրաքանչյուր մարդ կարող է ճակատագիր փոխել: Սա է իմ քաղաքականությունն ու հավատամքը»:
Վիմ Վենդերս
|