«Հորտուս մուզիկուս» անսամբլը՝ Զվարթնոց տաճարում


Հունիսի 16-ին էստոնական «Հորտուս մուզիկուս» անսամբլը ելույթ ունեցավ Զվարթնոց տաճարում: Համերգը Եվրոպայի երաժշտական պատմության միջով բացառիկ ճամփորդություն էր։

Դասական երաժշտության երեկո` Կամերային երաժշտության տանը


Հուլիսի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբն էր: Հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի և Ֆրանց Դոպլերի գործերից: Դիրիժորը Հարություն Արզումանյանն էր:

Ճեմարանականներն ամռան ամիսներին մեկնում են հոգևոր սպասավորության


Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն այս տարի ևս ամառային արձակուրդները կանցկացնեն մեր եկեղեցու Հայաստանի և Սփյուռքի թեմերում։ Նման հնարավորություն տրվում է ուսումնառության ընթացքում աչքի ընկած ճեմարանականներին։ Այս տարի նրանց թիվը հասնում է չորս տասնյակի։

Համերգով Երևանում էր ֆրանսաբնակ սոպրանո Լիաննա Հարությունյանը


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր ֆրանսաբնակ հանրահայտ սոպրանո Լիաննա Հարությունյանի համերգը: Օպերային երգչուհին հայրենիքում ելույթ էր ունենում առաջին անգամ: 

Վեհափառ հայրապետն ընդունել է ԱՄՆ Սանտա Կլարիտա քաղաքի հայ ուխտավորներին


Հունիսի 23-ին Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ԱՄՆ հայոց Արևմտյան թեմից հայրենիք եկած ուխտավորներին: Նրանք Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքից էին։ Սերովբե քահանա Ալանջյանն ուխտավորներին ներկայացնելիս ընդգծեց, որ նրանց մեծ մասը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են։ 

Երևանում էր վրացի դաշնակահարուհի Նինո Բակրաձեն


Այսօր Նինո Բակրաձե անունը հնչում է աշխարհի մեծ բեմերից: Հունիսի 21-ին վրացի դաշնակահարուհին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնչեցնելով Հայդնի, Շոպենի, Լիստի և Գաբունիայի ստեղծագործություններից: 

Բջնեցի դպրոցականները հանդիպեցին Ամենայն հայոց հայրապետի հետ


Հունիսի 19-ին Բջնի գյուղի աշակերտները, Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արիստակես քահանա Բաղալյանի ուղեկցությամբ, եկել էին Մայր Աթոռ՝ ուխտագնացության: «Գարեգին Ա» կրթական կենտրոնում դպրոցականների հետ հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչները հանդիպել են Հայոց հայրապետի հետ


Նորայր վարդապետ Կազազյանի առաջնորդությամբ այս օրերին Հայաստանում են Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչները՝ հայեր, հրեաներ և պաղեստինցիներ:  Հունիսի 19-ին նրանց ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը: 

Լուսավորչի նշխարների գյուտի տոնը՝ Երևանի մայր եկեղեցում


Վաղ առավոտից հավատացյալները հավաքվել էին Ս. Էջմիածնի մայր տաճարի առջև: Գրիգոր Լուսավորչի մասունքակիր աջն Ամենայն հայոց կաթողիկոսն անձամբ փոխանցեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան սրբազանին: Սրբի մասունքը բերվեց Երևան՝ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի՝ Լուսավորչի նշխարների գյուտի տոնի արարողությանը:

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը


Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկեց մեծանուն հայ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը։ 

Չիկոյի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել հայերեն


Լույս է տեսել թմբկահար Չիկոյի՝ Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը։

Երիտասարդ գրողների՝ այս տարվա համաժողովը Ծաղկաձորում


Մայիսի 31-ից հունիսի 2-ը Ծաղկաձորի գրողների տանը անց է կացվել երիտասարդ գրողների ամենամյա համաժողովը: