«Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» 2019թ.-ի համահայկական երիտասարդական ուխտագնացությունը«Դեպի Ս. Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Ամենայն հայոց հայրապետի հռչակած այս կարգախոսը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ավելի քան 250 երիտասարդների ուխտագնացության բերեց հայրենիք: Ուխտագնացությունը կազմակերպել էր Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը՝ Թովմա վարդապետ Խաչատրյանի գլխավորությամբ: Չորսօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները եղան Ստեփանակերտում, Խոջալուի զորամասում, Ամարասի վանքում, Տիգրանակերտի ամրոցում, Ղազանչեցոց վանքում:
|
|
Թուղթը աղբ չէ«Թուղը աղբ չէ» նախաձեռնությունը աղբի տեսակավորման և վերամշակման մասին է: Առանց որևէ ֆինանսական միջոցների, ինքնակամ քաղաքացիները միացել են նախաձեռնությանը: Քաղաքի տարբեր անկյուններում կամավորների օգնությամբ տեսակավորվում են թուղը, ապակին և պլաստիկը, այնուհետև բեռնատարները դրանք տեղափոխում են վերամշակող գործարաններ: Թափոններից ստացված գումարը ուղղում են որևէ բարեգործական ընկերության: Նախատեսում են աջակցություն ստանալ քաղաքապետարանից և ավելի ինստիտուցիոնալ զբաղվել այս հարցով: |
|
Ներառական փուռ-սրճարան ԳյումրիումԳյումրիի «Արեգակը» Հայաստանում առաջին ներառական փուռ-սրճարանն է, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: |
|
Երիտասարդ ընտանիքըՄարտիրոս Թափալյանը և Անի Հովհաննիսյանը երիտասարդ ամուսիններ են: Մարտիրոսը եկեղեցում ուրարակիր է, Անին երգում է « Գեղարդ» երգեցիկ խմբում: |
|
«Հավեսին սենյակ»Սահմանամերձ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակը» երեխաների զբաղմունքի միակ տեղն է: Կենտրոնի միակ ուսուցիչը՝ Մարիամը, շաբաթը մի քանի անգամ դասերից հետո երեխաներին անվճար նկարչություն, ձեռքի աշխատանք է սովորեցնում: Կենտրոնը չունի ֆինանսավորում: Արվեստագետների մի խումբ աջակցում է որոշ հարցերում: |
|
ՄարդասիրությունԷրինը ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր է: Մեկ տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Այժմ ապրում և աշխատում է Իջևանում՝ Տավուշի թեմում և «Հույսի կամուրջ» ՀԿ-ում: Երգում է եկեղեցու երգչախմբում: Էրինի կարծիքով կամավորական աշխատանքի հիմքում մարդկանց՝ իրար օգնելու, աջակցելու ցանկությունն է, որն էլ իր հերթին մարդասիրության առօրյա կիրառությունն է: |
|
Դասավանդելով ՁորագյուղումՆարեկն ու Սամվելը աշխարհագրություն և ֆիզիկա են դասավանդում Լոռվա Ձորագյուղում: Դպրոցում տարիներ շարունակ չեն եղել այս առարկաների մասնագետ ուսուցիչներ: Տղաները նաև վարում են աստղագիտության, ռոբոտաշինության, թուրքերենի և թատերական արտադասարանական խմբակներ: Նրանք Ձորագյուղում են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով: |
|
Խնամելով կատուներինՔանաքեռավան գյուղում կատուների մի կացարան կա: Կացարանը վարձակալել են Հասմիկը և Դիանան: Նրանք իրենց անձնական միջոցներով պահում և խնամում են անտուն կատուների: Կատուները շատանում են, իսկ կացարանը շատ փոքր է… |
|
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանԿալկաթայում սովորող ճեմարանականները պատմում են հայրենիքից հեռու կրթություն ստանալու դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների, իրենց նպատակների ու երազանքների մասին: |
|
Հայ բարերար. ԹրբանճյաններՀառիճավանքի Թրբանճյան ընծայարանի կառուցում, հոգևոր և աշխարհիկ կրթության ապահովում, գյուղական համայնքների զարգացում. Ջերալդ և Փաթրիշա Թրբանճյանների հայաստանյան ծրագրերի մասին պատմում են մարդիկ, որոնց կյանքում բարերարների ներդրումը շրջադարձային է եղել: |
|
Անծուխ Երևան#Անծուխ Երևան հեշթեգը հայտնվել է Երևանի փողոցային նկարազարդումներում: Ծխելու դեմ ակցիային և պասիվ ծխողներին պաշտպանելու գործին միացել են ազատ ոճի երիտասարդ նկարիչները: |