Ջոտտոյի` Գևորգ Գրիգորյանի ցուցահանդեսը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում


Նոյեմբերի 24-ին բացվեց «Գևորգ Գրիգորյան Ջոտտո» խորագրով ցուցահանդեսը: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ներկայացված է 1920-ական թվականներից մինչև 70-ականներն Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) շուրջ 60 գեղանկար և գրաֆիկական աշխատանք: Դրանց մի մասը նախկինում չի ցուցադրվել:

Ներառական թատերախմբի նոր ներկայացումը՝ Տիկնիկային թատրոնում


Տիկնիկային թատրոնի բեմում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախմբի «Վենետիկի վաճառականը» ներկայացման պրեմիերան էր։

Ամփոփվեցին «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնի արդյունքները


Արդեն 12 տարի ՆՓԱԿ-ի բեմը մեկ շաբաթով փոխում է ֆիզիկական չափերն ու սահմանափակվում մեկ քառակուսի մետր տարածքում։ «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին այս տարի 20 ներկայացում է ցուցադրվել։

Ամփոփվեցին 9-րդ «ՌեԱնիմանիայի» արդյունքները


Նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին 9-րդ «ՌեԱնիմանիայի» արդյունքները։ Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի հաղթողներն արդեն հայտնի են:

Կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը՝ Ազգային ակադեմիական թատրոնում


Հոկտեմբերի 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նշվեց Կանադայի Համադաշնության 150-ամյակը: Բացվեց կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու հյուրեր: