«Կենտավր»«Կենտավր»-ում մարդիկ և կենդանիները օգնում են իրար ու միասին հաղթահարում են առողջական և հոգեբանական խնդիրները: Այստեղ ապրում են ձիեր, շներ, կատուներ: Թերապիստներն ու աշխատակիցները կամավոր են աշխատում: Ուշիում գտնվող այս կենտրոնը Հայաստանում առաջին և միակ կենդանաթերապիայի վայրն է: |
|
Սփյուռք՝ համախմբվելով եկեղեցու շուրջԳիտե՞նք արդյոք, թե ինչպես է ընթանում կյանքը սփյուռքի հայկական համայնքերում, ինչ դժվարություններ, խնդիրներ ու հաջողություններ ունեն նրանք: Հուլիսի սկզբին 400 հայ երիտասարդ 20 երկրից 5 օր Հայաստանում էր: Առիթը Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման հավաքն էր: Երիտասարդներից մի քանիսի հետ փորձել են բացահայտել նրանց համայքների խնդիրները: |
|
Ճանապարհորդել ավտոստոպովԱվտոստոպով ճանապարհորդելը էկոլոգիական և սոցիալական նշանակություն ունի. այն մարդկանց մեջ զարգանում է իրար անշահախնդիր օգնելու մշակույթը: Այսպես կարծում է Անին: Նա 5 տարի ավտոստոպով է շրջում, անգամ Միջերկրական ծով է հասել: Անին ճանապարհրդում է ընկերների, 9-ամյա տղայի հետ՝ սիրելով, զգալով բնությունը ու տարածելով այդ սերը: |