Թանգարանի զինվորը. Շահեն ԽաչատրյանԱյս տարի լրանում է արվեստաբան, Ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանի 90-ամյակը։ Ֆիլմը պատմում է Շահեն խաչատրյանի կյանքի ու գործունեության մանրամասները, թե ինչպես Չարենց Արտասանելու համար դպրոցում ծեծի ենթարկվեց, ապա դարձավ լողի չեմպիոն ու միայն տարիներ անց վերադարձավ մշակույթին։ Ֆիլմում բացառիկ դրվագներ կան Շահեն Խաչատրյանի եւ Մարտիրոս Սարյանի մտերմության մասին։ |
|
Հայկական կոնյակի տեխնոլոգը՝ Մարգար ՍեդրակյանԿոնյակագործ Մարգար Սեդրակյանը Խորհրդային Միությունում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրը դարձավ, ստեղծեց ամենահայտնի հայկական կոնյակները, նույնիսկ այնպիսի թնդության, որը չէր սառչում բևեռային ցրտից: Սովորականից թունդ կոնյակները հավանեցին թե բևեռախույզները, թե պետությունների ղեկավարները: Հայկական կոնյակը ճանաչվեց ֆրանսիականի արժանի մրցակից: Ճանաչվեց նաև հեղինակը` ցեղասպանությունից մի կերպ փրկված որբ տղան: |