Կարմրաշեն


Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղը մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Հայաստանի գրեթե կենտրոնական հատվածում էր, մինչ այս հրետակոծության չէր ենթարկվել: Ադրբեջանի կողմից Քարվաճառի բռնազավթումից հետո մոտիկից լսվող կրակոցի ձայներն իսկ հուշում են, որ գյուղն արդեն սահմանամերձ է։

Բարձրունի


Բարձրունին Վայոց ձորի ամենահարավային գյուղն է, սահմանակից է Նախիջևանին: Գյուղում հայտնաբերված 7-րդ դարի խաչքարերը, կիսավեր կառույցները վկայում են այս հին բնակավայրի հարուստ մշակութային անցյալի մասին։

Կոթի


Շուրջ 40 կմ սահմանագիծ, անընդհատ կրակոցներ, սադրանքներ` հատկապես վար ու ցանքի, բերքահավաքի ժամանակ, որի պատճառով էլ գյուղացու հացահատիկի բերքի զգալի մասը մնում է դաշտում։ Տավուշի մարզի Կոթի գյուղում ենք։

Բերդավան


Հայ-վրաց-ադրբեջանական «եռանկյունում» գտնվող այս գյուղը 200 տարի առաջ եղել է Հայաստանի՝ մեծությամբ 10-րդ բնակավայրը: Այժմ Տավուշի մարզի Բերդավանը թշնամուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գնտվող սահամանամերձ գյուղ է։ Բերդավանը հայտնի է իր պատմամշակությային և հոգևոր կոթողներով, մասնավորապես, Ղալինջաքար ամրոցով։

Ներքին Կարմիր Աղբյուր


Ժայռերի մեջ թաքնված հնամենի այս գյուղի համար կռիվներ շատ են եղել։ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրը հայտնի է որպես 1990-ականներից ամենաշատ հրետակոծված բնակավայր: Գյուղացիները պաշտպանել են այն ու պահել հայկական։ Մեր նկարահանող խումբը սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուրում է:

Պառավաքար


ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղը անմիջապես սահմանակից է Ադրբեջանին։ 25 տարուց ավելի է, գյուղի վարելահողերի շուրջ 1400 հեկտարը հակառակորդի կրակի տակ է: Ինչպես են ապրում և աշխատում պառավաքարցիք՝ պատմում են հենց իրենք:

Երասխ


Արարատի մարզի Երասխ գյուղում ենք: Երասխի ավանդույթների, առօրյայի, անվտանգային խնդիրների ու ապագայի մասին պատմում են գյուղի բնակիչները։

Տիգրանաշեն


Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում ենք: Ի՞նչ առանձնահատկություններ ունի գյուղը, ինչպիսի՝ նիստուկաց: Ի՞նչ գիտեն տիգրանաշենցիները իրենց գյուղը որպես «անկլավ» զավթելու ադրբեջանական ցանկության մասին:

Սահմանին․ Ներքին Հանդ


Թշնամու վերահսկողության տակ են գտնվում Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի եկեղեցին, գերեզմանատունը, խմելու ջրի ակունքները, արոտավայրերը և ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր բարձունքները։ Մեր նկարահանող խումբը մեկ օր անց է կացրել շրջափակման մեջ ապրող սահմանապահ հանդեցիների հետ։

Սահմանին․ Դավիթ Բեկ


Այս գյուղում ծնվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ Դավիթ Բեկը Կապան համայնքի ամենամեծ գյուղն է, որը սահմանակից է Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքին։ Ֆիլմը պատմական Դավիթ Բեկ գյուղի և դավիթբեկցիների այսօրվա կյանքի ու մտահոգությունների մասին է։

Սահմանին. Այրք


Այրքը Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերից է, Սոթքի հարևանությամբ: Գյուղը երկու եկեղեցի ունի, բազմաթիվ խաչքարեր: Մեր տեսապատումը Այրք գյուղի առանձնահատկությունների, գյուղացիների խնդիրների, ապրելակերպի և ապագայի ծրագրերի մասին է։

Սահմանին. Սոթք


Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում ենք. մեր տեսախցիկն արձանագրել է սոթքեցիների ապրելակերպը, գյուղի պատմական կոթողները, երեխաների դպրոցական առօրյան, մտահոգություններն ու երազանքները: Իսկ վերջում կարող եք գտնել տեղեկություններ՝ Սոթքում հաճախ պատրաստվող ուտեստներից և խոհանոցային գաղտնիքներից մի քանիսի մասին։