ԱյգեհովիտԱյգեհովիտը իննսունականներին առաջիններից էր, որ իր վրա վերցրեց պատերազմի հարվածները և կրեց զգալի կորուստներ: Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, որտեղ վերաբնակեցվել են արցախցիները։ Հուշարձանները վկայում են, որ մինչեւ այդ էլ է գյուղը բնակեցված եղել։ |
|
ՈսկեվանՏավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն ապրում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Գյուղի ներքեւի հատվածում թշնամին ակտիվ է՝ կրակում են հրաձգային զինատեսակներով, հարվածել է տանկով, հրետանիով, գնդացրով։ Գյուղացիները ճանաչելով թշնամուն պնդում են՝ թուրքի հետ հնաչավոր չէ ապրել։ |
|
ՃակատենՄինչև 44-օրյա պատերազմը թշնամին Ճակատեն գյուղից հեռու էր ավելի քան 100 կլիլոմետր, հիմա գյուղի տներից մի քանի մետր հեռավորության վրա է։ Գյուղն ու գյուղ մտնող ճանապարհը թշնամու կողմից ամբողջությամբ դիտարկվում է։ Գյուղացիների պնդմամբ՝ թշնամին վերցրել է արոտավայրերի մոտ կեսը։ |
|
ՇիկահողՍյունիքի մարզի Շիկահող գյուղը, որը մինչեւ 44-օրյա պատերազմը սահմանամերձ չէր, այժմ Ադրբեջանի հետ 30 կմ սահման ունի։ Ադրբեջանցիների վերջին հարձակումից, դիրքերի եւ տարածքների գրավումից հետո դաշտերում աշխատելը անհնար է դարձել։ Ադրբեջանի թիրախում են հայտնվել գյուղի վարչական տարածքում գտնվող վարելահողերը։ Չկա հեռավորություն ու չեզոք գոտի։ |
|
ԲարեկամավանԱյսպես կոչված անկլավների հանձնման դեպքում Բարեկամավան գյուղը կհայտնվի անելանելի վիճակում։ Այս պահին էլ գյուղի երեք կողմում թշնամին է։ Մոտ 18 կմ երկարությամբ ճակատը անմիջապես առնչվում է ադրբեջանական դիրքերին, որոնք գտնվում են գյուղից 7-ից 800 մետր հեռավորության վրա։ Բարեկամավանի վարելահողերի մեծ մասն այժմ գտնվում է թշնամու վերահսկողության ներքո։ |
|
ԲերքաբերԲերքաբերը 1990-ականների սկզբին եղել է պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերից մեկը: Հրետակոծությունից վնասվել են գյուղի գրեթե բոլոր շենքերը: Գյուղացիների շուրջ 900 հա պտղատու այգիները ներկայումս գտնվում են թշնամու հսկողության տակ: |
|
ԾափաթաղՍևանա լճի արևելյան ափին գտնվող Ծափաթաղ գյուղը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Գյուղը գտնվում է Սևանի անմիջապես ափին։ Ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ հյուրանոցներ ու հյուրատներ։ |
|
ԱրտանիշՍևանա լճի ափին գտնվող այս գյուղում հայտնաբերված հնագույն խաչքարերը, եկեղեցիներն ու հնավայրերը վկայում են տարածաշրջանի պատմական լինելու և կարևոր նշանակություն ունենալու մասին։ Գյուղին հարեւանությամբ գտնվում է նաև «Պորտ Այաս» հանգստավայրը, որտեղ կանգնեցված է Կիլիկիա նավը: |
|
ԽոզնավարՀայաստանի տարածքային ամբողջականությունը 2021-ին Ադրբեջանը խախտեց հարձակվելով և ներխուժելով Խոզնավար գյուղ։ Այժմ գյուղը երեք կողմերի բարձր բլուրներից թշնամու նշանառության տակ է։ Խոզնավարի միակ ճանապարհը դիտարկվում է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։ |
|
ԽնածախԽնածախը 44_օրյա պատերազմից հետո կորցրել է ավելի քան 32 հեկտար վարելահող և արոտավայրերի մեծ մասը։ Այժմ այն երեք կողմից շրջափակման մեջ է, իսկ գյուղի հետ կապող միակ ճանապարհը թշնամու ուղիղ նշանառության տակ է։ Ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Բնակիչները ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց պատերազմից հետո ստիպված վաճառել են՝ արոտավայրերը կորցնելու պատճառով։ |
|
ԽնձորեսկԽնձորեսկ գյուղում պահպանվում են ժայռափոր տներ, որոնք մինչեւ նախորդ դարի կեսերը բնակելի են եղել։ Այդ քարանձավները բնական չեն՝ բնակիչներն են փորել։ Դրանք հատկապես ռազմական նշանակություն են ունեցել, որովհետեւ թշնամիների հարձակման ժամանակ սյունեցիները քարանձավներն օգտագործել են որպես թաքստոց-կրակակետեր։ Գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեցող գյուղի քարանձավներում պահպանվում են թախտեր, արդուկներ ու նորածնի օրորոցներ։ |
|
ՏեղԱդրբեջանի կողմից Արցախն էթնիկ զտման ենթարկելուց հետո Սյունիքի մարզի Տեղ գյուղը դարձավ սահմանամերձ։ Գյուղի արոտավայրերի ու վարելահողերի մի մասն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Ադրբեջանական դիրքերը հայտնվեցին անմիջապես գյուղի հարեւանությամբ գտնվող բլուրների վրա, բնակիչները՝ ուղիղ նրանց թիրախում։ |