|
Օգոստոսի 1Անվերապահ հավատով վստահեք Աստծուն Մենք ճանաչո՞ւմ ենք Քրիստոսին, մեր գործերը արժանի՞ են Քրիստոսին, մենք կարողանո՞ւմ ենք երջանիկ լինել եւ երջանկացնել մեր մտերիմներին։ Թող Աստված այս հավատով եւ գիտակցումով մեզ օրհնի։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: |
|
Հուլիսի 30Քրիստոսի խաչը մեզ առաջնորդում է դեպի հավիտենական փրկություն Յուրաքանչյուր փորձություն մեր կյանքում պետք է հաղթահարենք Քրիստոսով։ Նա նեղությունների մեջ մեզ հետ է։ Քրիստոսին խաչակից լինելը ոչ թե դառնացնում է մեր կյանքը, այլ մեր կյանքի դառնություններն է քաղցրացնում։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (30 Գշ. ԱԿ. Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն: Առ. 7.1-7: Եզեկ. 12.17-19: Հռոմ. 8.12-27: Ղուկ. 9.23-27: ): |
|
Հուլիսի 25Ամենակարող Աստված ամեն ինչ տեսնում եւ լսում է Աստվածավախության արդյունքում մենք ամեն տեսակ չար սովորություններից՝ ստից, կեղծավորությունից, երկերեսանիությունից կձերբազատվենք։ Դրանք մեզնից կմաքրենք ու մեր հայացքը կուղղենք Հիսուս Քրիստոսը։ Մեկնում Է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (25 Եշ. ԳՁ. Սրբոցն Սոփիայ եւ երից դստերացն՝ Պիստոսի, Էլպիսի եւ Ագապի: Առ. 11.30-12.4: Ովսէ. 14.6-9: Բ Կորնթ. 4.6-14: Ղուկ. 12.2-10: ): |
|
Հուլիսի 23Մեր միասնական աղոթքները ուղղենք առ Աստված Տերը շարունակ հրավիրում է հավաքվել իր թեւերի տակ, բայց մարդիկ հոգսերով տարված շարունակ չեն հետեւում և չեն լսում Քրիստոսի խոսքը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (23 Գշ. ԲՁ. Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբ |
|
Հուլիսի 18Աստված խոստացավ վերացնել ցավ ու վիշտ Այն, ինչ մենք տեսնում ենք կարիք չունենք հավատալու, իսկ այն ինչ մեզ խոստացվեց հավատքով եւ հույսով կշնորհվի մեզ։ Աստված խոստացավ այս աշխարհից վերացնել ամեն ցավ ու տառապանք, սուգ ու վիշտ։ Տ. Ոսկան աբեղա Ոսկանյան (18 Եշ. ԳԿ. Սրբոց նախահարցն՝ Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն: Ծննդ. 4.1-50.26: Թւ. 20.23-30: Բ Օր. 34.5- 12: Յեսու. 24.29-33: Ա Թագ. 15.34-16.13: Եբր. 11.1-31: Ղուկ. 20.34-40:) |
|
Հուլիսի 16Անվերապահորեն նվիրվեք Քրիստոսին Քրիստոս ոչ թե նեղություններն է հեռացնում մեզանից, այլ նեղության պահին մեզ ուղեկցում է։ Ապավինեք Քրիստոսին, որովհետեւ ինքն է խաղաղությունն ու խաղաղություն պարգեւողը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (16 Գշ. ԲԿ. Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն: Առ. 8.1-4: Մաղաք. 2.5-7: Ա Պետր. 5.1-7: Յովհ. 16.33 -17.8:): |
|
Հուլիսի 11Հնարավորինս շատ խորհեք ճշմարտության մասին Երբեք չվախենաք վկայել ճշմատրության մասին, որովհետեւ պարտավոր եք։ Ճշմարտության քարոզիչները երբեք ուշադրություն չեն դարձնում, թե ում մոտ են վկայում։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (11 Եշ. ԴՁ. Սրբոյն Եսայեայ մարգարէին: Ես. 6.1-10: Եբր. 11.32-40: Ղուկ. 4.14-22: )։ |
|
Հուլիսի 9Նյութական աշխարհում մի փնտրեք ժամանակավոր հաճույքներ Քանի որ խոսքը Քրիստոնյա լինելու մասին է, մենք պետք է մշտապես կարողանանք մեր առաքելությունը իրացնել։ Դա հնարավոր է միայն Սուրբ Գիրք կարդալով ու Աստծո խոսք լսելով։(Գշ. ԳՁ. Գ օր Վարդավառի: Ելք. 19.16-20: |
|
Հուլիսի 4Արդյոք մենք աղոթում ենք ուրիշի համար Երբ եկեղեցում մենք կանգնում ենք ընդհանրական աղոթքի, մենք արդյո՞ք տեսնում ենք դիմացինին և լսում ենք դիմացինի խնդրանքը։ Մենք հաճախ ոչ թե խնդրում ենք Աստծո, այլ մեր կամքը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը: (Եշ. ԴԿ. Դ օր Վարդավառի պահոց: Հռոմ. 15.30-16.16: Մատթ. 15.29-38: ) |
|
Հուլիսի 2Մեր բերանից դուրս եկողն է մեզ պղծում Մեր բերանից դուրս է գալիս մեր սրտի պարունակությունը, մեր սրտի խորհուրդները։ Երբ մարդն իր հետ հաշտ է եւ կարողանում է հոգեւոր հանգստություն ստանալ, վստահաբար իր բերանից միայն օրհնություն պետք է դուրս գա։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը (Գշ. ԳԿ. Բ օր Վարդավառի պահոց: Հռոմ. 15.1-13: Մատթ. 15.1-20: ): |
|
Հունիսի 27Ամեն օր կարդացեք Աստվածաշունչը Աստծուն խնդրեք, որ ձեր հայացքն ուղղի դեպի իմաստություն, դեպի Հիսուս Քրիստոս, որպեսզի հավատքի ճանապարհին ոչ մի փորձության չհանդիպեք։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը (27 Եշ. ԱՁ. Սրբոյն Եղիսէի մարգարէին: Դ Թագ. 13.14-21: Ա Կորնթ. 2.6-10: Ղուկ. 4.25-30: )
|
|
Հունիսի 25Սերը բոլոր բարիքների մայրն է Մենք սիրո՞ւմ ենք միմյանց, մեր նմանին, մենք բավականաչափ նվիրում ունե՞նք մեր մայր եկեղեցուն, մենք պատրա՞ստ ենք հավատարիմ լինել մեր արժեքներին։ Պետք է խնդրենք Աստծուն, որ աղոթքով կարողանանք հաղթահարել տկարությունը։ Մեկնում է Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը։ (25 Գշ. ԴՁ. Սրբոյն Զաքարիայի մարգարէին: Զաք. 3.7-4.9: Ա Կորնթ. 12.28-13.3: Մատթ. 23.34-39:):
|


