|
Բաժանումներ եկեղեցու մեջՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում բարձրացված ներեկեղեցական պառակտումների, բաժանումների և դրանց պատճառների հարցերը: Ինչպիսի՞ հասարակական ու կրոնական խմբավորումներ կային Հին աշխարհում։ Ի՞նչ դեր ունեն մկրտության խորհուրդն ու Խաչի քարոզչությունը քրիստոնեական համայնքի միավորման գործում։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է: |
|
Կորնթոսի պատմամշակութային համատեքստըՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթոսի քրիստոնյա համայնքին ուղղված թղթերը՝ բացահայտելով Հին Կորնթոսի պատմաաշխարհագրական և կրոնական միջավայրը։ Անդրադարձ է կատարվում նաև Աստվածաշնչի մեկնաբանման երեք հիմնական աստիճաններին, առաքյալի ողջույնի խոսքին ու «սրբագործված» լինելու հոգևոր խորհուրդին։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է։ |

