Մանկունք Սուրբ Եկեղեցու


Սարկավագների երգեցիկ խումբը կատարում է «Մանկունք Եկեղեցւոյ» շարականը։ Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաշխարության հոգևոր երգերից է, որը պատկանում է ԲՁ ձայնեղանակին։ Հեղինակը Պետրոս Գետադարձ Հայրապետն է։ Այս շարականը երգվում է ապաշխարության օրերին՝ Մեծ Պահքին, շաբաթապահքերին և օրապահքերին, երբ հավատացյալները, դիմելով Հիսուս Քրիստոսին, իրենց մեղքերի համար Տիրոջից ներողություն են խնդրում։ Շարականը մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը։

Լերինք ամենայն


Սարկավագների երգեցիկ խումբը կատարում է «Լերինք ամենայն» շարականը։ Այն նվիրված է մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Շարականը երգվում է Ճաշու ժամերգության և Սուրբ Պատարագի ժամանակ՝ պատկանելով ԳԿ ձայնեղանակին։ Հեղինակը համարվում է մեր Եկեղեցու նշանավոր վարդապետներից Հովհաննես Պլուզը։ Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը մեկնաբանում է հոգևոր երգը՝ նրա բանաստեղծական գեղեցիկ պատկերներն ու հոգևոր իմաստը։