Տուն-կացարան. մաս 1-ինՄարդը, ցանկացած կենդանի օրգանիզմի պես, ինքապաշտպանության պահանջ ունի: Ասում են՝ առաջին անգամ նա տուն կառուցել է այդ պահանջմունքը բավարելու նպատակով: Սակայն մարդու կացարանը ունի ոչ միայն ֆիզիկական նշանակություն: Այն միշտ իմաստավարվել է հոգևոր բովանդակությամբ, որը դրսևորվել է բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ: Հաղորդման առաջին մասում ներկայացվում է տան կառուցման կիրառական ու ծիսապաշտամունքային նշանակությունը նախապատմական ժամանակներից մինչև այսօր: |
|
Բոհեմ. մաս 1-ինՖրանսիական հեղափոխությունից հետո արվեստի մարդկանց կյանքը սոցիալական մեծ փոփոխությունների է ենթարկվում: Նրանց նոր կենսակերպը ռոմանտիկ պաթոսով արտացոլվել է արվեստում՝ վեպերում, երաժտական ստեղծագործություններում։ Այդ կենսակերպն անվանվել է բոհեմ»։ Բառն այսօր առաջացնում է տարբեր, բայց գայթակղիչ ու արտասովոր զուգորդումներ։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ։ |
|
Բոհեմ. մաս 2-րդԺամանակի ընթացքում փոփոխվում է բոհեմի ընկալումը: Հակասական զուգորդումները հետաքրքրություն են գրգռում։ Հայ իրականության մեջ նույպես եղել են բոհեմի դրսևորումներ։ Այսօր բոհեմ կոչվածը հաճախ ապրանքանիշային» իմաստ ունի և հարմար գործիք է առևտրային շահերի համար։ |
|
Տեղեկատվական կրիչներ. մաս 2-րդՏեղեկատվություն պահպանող և փոխանցող միջոցները` կրիչները, մարդը սկսել է օգտագործել նախպատմական ժամանակներից: Նրանք ունեցել և անընդհանտ ունենում են իրենց էվոլյուցիան, որը բացի կրիչների զարգացումն ու կատարելագործումն ապահովելուց, հանգեցնում է մշակույթային, հասարական, քաղաքական որակական մեծ փոխոխությունների: 19-րդ դարի արդյունաբերական կամ տեխնոլոգիական հեղափոխությունը կտրուկ շրջադարձ է կատարում տեղեկատվական կրիչների ասպարեզում. հայտնագործվում են լուսանկարը, ձայնագրությունը, հեռագիրը, կինոժապավենը, ռադիոն, հեռախոսը: 20-րդ դարում ավելի արագ տեմպերով են զարգանում տեղեկատվական կրիչները. համակարգիչների գյուտը, ցանցերի ստեղծումը փոխում են աշխարհը, որոնց կատարելագործումը շարունակվում է առ այսօր: |
|
Տեղեկատվական կրիչներ. մաս 1-ինՏեղեկատվական կրիչներ համարվում են բոլոր այն առարկաները, որոնց միջոցով պահպանվում և փոխանցվում է տեղեկատվությունը: Հաղորդման այս մասում ընդհանուր կերպով ներկայացվում է տեղեկատվական կրիչների զարգացման պատմությունը` ժայռապատկերներից մինչև տպագրության գյուտը Եվրոպայում: Ժայռապատկերները, ժայռագրերը, սեպագիր սալիկները, պապիրուսը, մագաղաթը, թուղթը, ոլորագլանը, կոդեքսը` էջերով գիրքը, դիտարկվում և մեկնաբանվում են իբրև տեղեկատվական կրիչներ:
|
|
Համալսարաններ. մաս 4-րդ19-րդ դարի սկզբին Վիլհելմ ֆոն Հումբոլտը հիմնում է Բեռլինի համալսարանը, որը գիտակրթական մշակույթի զարգացման նոր փուլ էր արևմտայան քաղաքակրթության համար, այն զգալի ազդեցություն է թողնում ամբողջ աշխարհի կրթական համակարգի զարգացման վրա: Այժմ աշխարհում զարգացումներն արագանում են՝ բերելով բազմաթիվ նոր խնդիրներ: Ազգային կրթական հաստատությունների փոխինտեգրումը հրամայականներից մեկն է: Ինչ վիճակում է մեր կրթական համակարգն այս առումով, աշխարհում հայտնի գիտակրթական հաստատությունների հետ փոխինտեգրման ինչ հնարավորություններ կան՝ ներկայացնում է բարձարգույն կրթության բարփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը: |
|
Համալսարաններ. մաս 3-րդ
Միջնադարյան Եվրոպայում 12-րդ դ. սկսեցին ձևավորվել համալասրաններ, որոնք այսօր էլ համաշխարհային հռչակ ունեն: Հայաստանի կրթական համակարգն այդ շրջանում զարգանում էր Արևմուտքին համաքայլ: Հիշատակվող առաջին համալասարանը 7-րդ դարում հիմնել է Անանիա Շիրակացին: Դրան հետևեցին Գլաձորի, Տաթևի, Սսի, Սկևռայի հռչակավոր մյուս վարդապետարանները: Գլաձորի համասլարանի շրջանավարտներն ստանում էին վարդապետական գավազան, որը նրանց տալիս էր դասավանդելու իրավունք: Աստիճան շնորհելու հանդիսավոր արարողությունը մինչ օրս պահպանվել է Գևորգյան հոգևոր ճեմարանում: Միջնադարյան վանքերին կից գործող կրթական հաստատություններն ունեին բոլոր նախադրյալները վերածվելու ինքնուրույն գիտական հաստատությունների: Թեև աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով այս վարդապետարանները չգոյատևեցին, սակայն դրանց ավանդը հայ մտքի զարգացման մեջ զգալի է:
Մասնակցում են՝
Հարություն Պապոյան` մեթոդաբան
|
|
Համալսարաններ. մաս 2-րդՀռոմեական կայսրության անկումից հետո հիմնովին փոխվում է Արևմտյան Եվրոպայի հասարակական-քաղաքական վիճակը: Անտիկ, քրիստոնեկան, իսլամական, բարբարոսական ավանդույթների բարդ փոխհարաբերությունների արդյունքում ձևավորվում է առանձնահատուկ գիտա-կրթական մշակույթ, որի հիման վրա առաջանում են արևմտաեվրոպական առաջին համալսարանները: Այս դպրոցները հասնում են մասնագիտական այնպիսի կատարելագործման, որ նրանց հիմքի վրա ստեղծվում են ներկա աշխարհում գործող ամենահեղինակավոր համալսարանները: |
|
Համալսարաններ. մաս 1-ինՆերկայիս Արևմտյան կրթական համակարգի ակունքները հասնում են Հին Հռոմ ու Հունաստան: Բարձրագույն կրթության ձևեր եղել են նաև Չինաստանում, Հնդկաստանում, Մերձավոր Արևելքի երկրներում: Հին ու անտիկ աշխարհի քաղաքակրթություննեում ձևավորված բուհական տարբեր համակարգերի մասին պատմագիտությունը խոսուն վկայություններ ունի: Ինչ գիտենք մենք այսօր և ինչ պատկերացումներ ունենք բուհական համակարգ կոչվածի նպատակների ու գործառույթների մասին:
|