Պայծառակերպության տոնը՝ Մոսկվայի հայոց Ս. Պայծառակերպություն եկեղեցում


Տոնական պատարագը Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում մատուցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագից հետո ուխտավորները, «Նուռ» երիտասարդաց միության անդամները մեկնեցին Մոսկվա գետի ափ` ազգային խաղերով, երգ ու պարով տոնախմբելու Վարդավառը:

Թանգարանային գիշերը՝ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում


«Թանգարանային գիշեր» միջոցառմանն այս տարի միացել էր նաև Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանը: Մոսկվաբնակ հայերի, ինչպես նաև օտարազգի այցելուների համար ողջ օրվա ընթացքում կազմակերպվել էին ցուցադրություններ, հանդիպումներ, վարպետաց դասեր, ֆիլմերի դիտումներ։

Կոմիտաս և Սիրարփի. 2015թ.-ին քահանաների ընտանիքներում ծնված չորրորդ զավակները


2014 թվականին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների ժողովին առաջնորդ Եզրաս սրբազանը հորդոր-առաջարկ էր ուղղել թեմի քահանաներին՝ որդեծնությամբ պատասխանել այն ոճրագործներին, ովքեր 100 տարի առաջ հանդգնեցին կոտորել հային իր պատմական հայրենիքում: Առաջնորդի կոչն ընդունվել էր ոգևորությամբ, որոշվել էր 2015 թվականին ծնված տղաներին անվանակոչել Կոմիտաս, աղջիկներին՝ Սիրարփի:

Մեծ Պահքի օրերը Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցում


Մեծ Պահքի այս օրերին ամեն չորեքշաբթի և ուրբաթ Մոսկվայի Ս.Պայծառակերպություն եկեղեցում կատարվում է հանգստյան ժամերգություն, որի ընթացքում, հավատացյալները հաջորդաբար ընթերցում են Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» 24 տնից բաղկացած աղոթքը: