Ինքնակառավարման օր «էօրնեկյան» դպրոցում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «էօրնեկյան» հանրակրթական դպրոցում աշակերտների  ինքնակառավարման օր էր հայտարարվել: Դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմն ու անգամ հոգևոր պատասխանատուն մեկ օրով իրենց տեղը զիջել էին աշակերտներին:
 

 

Լույս է տեսել «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» գիտական հոդվածների ժողովածուն


Կոմիտասի թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» գիտական հոդվածների ժողովածուն: Ժողովածուն ներկայացնում է նաև հայ երաժշտական ֆոլկլորագիտությանն ու միջնադարագիտությանն առնչվող հարցեր:

 

 

«Մի հագուստի պատմություն». հանդիպում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում


Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում օրերս չինական ազգային հագուստին նվիրված երեկո էր:
 

 

Երեկոյան ժամերգություն՝ աշակերտների մասնակցությամբ


«Հավատով խոստովանիմ» աղոթքը Մայր Տաճարում ընթերցեցին Վաղարշապատի 4-րդ հիմնական դպրոցի աշակերտները:
 

 

Անառակի կիրակի. հիշատակության պատարագ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հիշատակվեց Անառակ որդու վերադարձի մասին առակը:
 

 

Շտրաուսի երաժշտության երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Դիրիժոր Դմիտրի Յուրովսկին և սոպրանո Լյուբով Ստուչևսկայան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին։ Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններից կազմված ծրագրի մեծ մասը Հայաստանում ներկայացվում  էր առաջին անգամ:

Անիրավ տնտեսի կիրակի. հիշատակություն Ս. Էջմիածնի Մայր Տաճարում


Մարտի 19-ը Մեծ պահքի հերթական կիրակին էր, որը Ղուկասի ավետարանում հիշատակվող առակի խորհրդով կոչվել է Անիրավ տնտեսի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տնտեսի առակը մեկնեց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը:

Զաքարիա վարդապետ Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետի աստիճան


Օշականում, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմի առջև Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետի աստիճան: Հայր սուրբը օրեր առաջ պաշտպանեց թեզը: Ծայրագույն վարդապետությունը հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր գիտական կոչումն է, այն համապատասխանում է աստվածաբանության դոկտորի աստիճանին:

Խոկման արարողություն Առինջի Ս. Հովհաննես եկեղեցում


Մեծ պահքի ընթացքում ամեն ուրբաթ Կոտայքի թեմի տարբեր համայնքների անդամներ հավաքվում են թեմի որևէ եկեղեցում՝ միասին աղոթելու: Առինջի Ս. Հովհաննես եկեղեցում խոկման արարողության էին եկել նաև Ջրվեժի սուրբ Կաթողիկե և Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցիների համայնքները:

«Կանա» քրիստոնեական-կրթական կենտրոնը երեխաների համար ուխտագնացություն էր կազմակերպել


Արարատյան հայրապետական թեմի «Կանա» քրիատոնեկան-կրթական կենտրոնի նախաձեռնությամբ, Տաճատ ավագ քահանա Դավիդյանի ուղեկցությամբ երեխաներն այցելեցին 7 եկեղեցի, տոնական պատարագի մասնակցեցին  Օշականի Ս. Սիոն եկեղեցում, որը գտնվում է Մանկանոց կոչվող վայրում:

«Կանա» քրիստոնեական-կրթական կենտրոնն սկսել է «Սինգլ» ծրագիրը՝ չամուսնացած մարդկանց համար


Արարատյան հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական-կրթական կենտրոնի «Սինգլ» ծրագիրը չամուսնացած մարդկանց հնարավորություն է ստեղծում հանդիպել, ճանաչել միմյանց ընտանիք կազմելու նպատակով: «Կանա-սինգլ» ակումբի ստեղծման մտահղացումը Տաճատ ավաք քահանա Դավիդյանինն է: Չամուսնացածների համար նման հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին քահանան սկսել է մտածել հավատացյալներից մեկի հարցից հետո. «Ի՞նչ անել, եթե ցանկանում ես ընտանիք կազմել, սակայն նոր ծանոթությունների առիթ չի ստեղծվում»:

Ուխտագնացություն Խոր Վիրապ`ի հիշատակություն Լուսավորչի չարչարանքների


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունների ու հավատացյալ համայնքի անդամները ուխտագնացության մեկնեցին Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Բուրաստանի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի  եկեղեցի և Խոր Վիրապ` Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության առիթով: