Հրեշտակների թեմատիկան՝ հայ և եվրոպական պատկերագրության մեջ


Հրեշտակների պատկեարագրությունը հայ և եվրոպական արվեստում ներկայացնում է Սևակ քահանա Սարիբեկյանը: 

Նկարիչ Անի Մանուկյանի Տիրամոր պատկերները՝ էմալով


Ժողովրդական վարպետ, արծաթագործ Արշակ Մանուկյանի արվեստանոցում եզակի գործեր են ստեղծվում: Դրանց մի մասի հեղինակը վարպետի դուստրն է` Անի Մանուկյանը: Նա բացահայտում է էմալի նկարչության կորսված գաղտնիքները: 

Նորապսակների օրհնություն ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում


Տյառնընդառաջի տոնը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: 

Տյառնընդառաջի նախատոնակը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքում


Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,  երեկոյան ժամերգությունից հետո, ավանդական երգ ու պարի ներքո, վառվեց ազգային-եկեղեցական այս տոնի խորհրդանշական խարույկը:  Տյառնընդառաջի տոնն արդեն 3 տարի համայնքի հետ է նշում նաև «Վան» ազգագրական երգի-պարի համույթը:

Հայկական ավանդական հարսանեկան պարեր


Հայոց ավանդական հարսանեկան պարերի, դրանց ծիսական-խորհրդաբանական նշանակության մասին։

Սիրո խոստովանությունների մրցույթի ամփոփումը Սարյանի տուն-թանգարանում


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ամփոփվեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված սիրո խոստովանությունների մրցույթը: 

Արարատյան թեմի մնջախաղի ստուդիայի նոր բեմադրությունը ՝ նվիրված Ս. Սարգսի տոնին


Արարատյան հայրապետական թեմի «Մենք» մնջախաղի ստուդիան Սուրբ Սարգսի տոնը նշեց նոր ներկայացմամբ: Բեմականցումը կոչվում էր «Օրհնված երազ»:  

Նորակոչիկները երդում Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում


Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկները Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: 

Դանիել Ռայսկինի և Ալեքսեյ Վոլոդինի համերգը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


Փետրվարի 3-ին Բելգրադի ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժոր Դանիել Ռայսկինը և միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար Ալեքսեյ Վոլոդինը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկան համերգային ծրագրով: 

Զինակոչիկների օրհնություն հանրապետական հավաքակայանում


Հանրապետական հավաքակայանում 2017 թվականի ձմեռային զորակոչի վերջին զորակոչիկները Աստվածամոր բարեխոսությամբ ու պահպանիչ աղոթքով ճանապարհվեցին Հայաստանի ու Արցախի տարբեր զորմասեր:

«Ռուբեն Սևակ» թանգարանը շուտով կզարդարվի վիտրաժներով


Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանը շուտով կզարդարվի վիտրաժներով: Դրանք կփոխեն շենքի լուսավորությունը՝ պաշտպանելով ցուցանմուշները արևի ուղիղ ճառագայթներից: Վիտրաժները պատրաստում է թանգարանի տնօրեն Սևակ քահանա Սարիբեկյանը: 

Հայ և չին ժողովուրդների պետական-դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգ


«Հազարավոր Ոսկե Բուդդաներ» պարով սկսվեց հայ և չին ժողովուրդների քառորդդարյա պետական դիվանագիտական հարաբերություններին նվիրված համերգն ու ազդարարեց չինական Նոր տարվա՝ գարնան տոնի գալուստը: Համերգը Գանսյու նահանգի երգի-պարի համույթի առաջին այցելությունն էր Հայաստան: