Եկեղեցուն պատկանող գույքի գրավում, հոգևորականների ձերբակալություններ և բռնադատում, Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հրաժարեցնելու պահանջ, եկեղեցական ընդդիմության ստեղծում բարեփոխության անվան տակ, եկեղեցիներից մեկի տրամադրում «բարեփոխիչ» եկեղեցականներին: Սրանք պատմական իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել մի քանի տասնամյակ առաջ՝ Խորհրդային իշխանության տարիներին: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները Խորհրդային Հայաստանում 1920-1930-ականն թթ.» աշխատության հեղինակ Ավագ Հարությունյանի հետ:

2025-10-30T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար