Գրական դաշտի ներկայացուցիչներն ամփոփեցին տարին: 2013-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ Ի սկզբանե էր բանն» պոեզիայի միջազգային փառատոնը: Այն Գրական տապան» փառատոնի հետ միասին ծանոթությունների և կապերի լայն դաշտ է ընձեռում հայ հեղինակներին: Այս տարի նաև ստեղծվել է գրական հիմնադրամ, որը կոչված է խրախուսելու օտարերկրյա հրատարակիչներին` թարգմանելու և իրենց երկրներում տպագրելու ժամանակակից հայ գրողների գործերը: Անցնող տարում տպագրվեն են բազմաթիվ նոր գրքեր, կազմակերպվել են մրցույթներ և հանդիսություններ:
2013-12-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ