Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարան


Ամեն տարի Նոր Նորքի հայորդյաց տան տիկնիկագործների դասարան գալիս են տասնյակ երեխաներ, որոնք դեռ չգիտեն՝ ինչպես են պատրաստվում տիկնիկները: Ամեն ինչ սկսվում է գաղափարի, հեքիաթի ընտրությունից: Իսկ հեքիաթ կա բոլոր երեխաների մեջ՝ վստահ է ուսուցիչ Լյուդա Մարտիրոսյանը: 

Օձունի խոնարհված սրբավայրերը


Օձուն գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այստեղ գտնվող եկեղեցիներն ու վանական համալիրները՝ Ծաղկեվանք, Հոռոմայր, Արդվիի Սբ. Հովհան Օձնեցու սրբավայր, վկայում են, որ Օձունը դարեր շարունակ տարածաշրջանի հոգևոր-մշակութային կենտրոնն է եղել: Օձունի սրբավայրերից շատերը, ցավոք, այսօր խոնարհված են: 
Տեսանյութը պատրաստվել է 2008 թվականին:

Խազերի առեղծվածը


Պատմությունը գրեթե լռում է հայոց եկեղեցական հին եղանակների, ինչպես նաև` խազերի մասին: Թե ինչպես են նոտագրվել, կամ նոտագրվե՞լ են արդյոք հայոց հոգևոր երգերը մինչև 8-րդ դար, անհայտ է: 8-րդ դարում ստեղծվում են խազերը և, որպես ձայնագրության միջոց, գոյատևում մինչև 16-րդ դար, ապա` մոռացվում: Մեծագույն ներդրումը գտնելու խազերի բանալին Կոմիտաս վարդապետինն է: Խազագիր մատյանների մի զգալի մաս մինչ օրս մնում է անընթեռնելի: