Միմո Բայք (Mimo Bike)


«Միմո» հավելվածի շնորհիվ կարելի է օգտվել քաղաքի տարբեր հատվածներում կայանած միմո հեծանիվներից ու երթևեկել, գնալ աշխատանքի, դասի, հանդիպման: GPS համակարգը թույլ է տալիս գտնել Ձեր մոտակայքում գտնվող հեծանիվը և ամրագրել այն, լիցքավորել հաշիվը, սքանավորել ու երթևեկել, իսկ ավարտելուց հետո կայանել տեսանելի և հանրային տարածքներում: Հիմնադիրները հուսով են, որ գնալով կավելանան միմո հեծանիվներից օգտվողները, հատկապես, երթևեկության խցանումներից խուսափողները:

Արշալույս և Գեղակերտ գյուղեր


«Պատերազմից հետո աշխատում ենք ոտքի կանգնել․ մեր հողն է, մենք էլ է՛ս ձևով ենք պայքարում»։ Հյուր ենք գնացել Արմավիրի Արշալույս ու Գեղակերտ գյուղեր։

Early one


Early one հավելվածը հատուկ ալգորիթմերի միջոցով կառավարում է հերթերի հոսքը: Հավելվածի օգտատերերը կարող են նախապես գրանցել իրենց այցը բանկեր, բուժհաստատություններ ու բազմաթիվ այլ կառույցներ: Առանց երկար սպասելու սրահներում ու միջանցքներում ՝ օգտվել տվյալ հաստատության ծառայությունից:

ՔայլՏեք


«ՔայլՏեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Հիմնադիր կինեզոլոգները հաշմանդամներին օգնություն ցույց տալու ժամանակ համոզվում են, որ բուժումը միայն վերականգնողական կենտրոնում բավարար չէ և հաշմանդամների՝ անվասայլակների վրա երկար նստելը տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում: Այժմ «ՔայլՏեք»-ի տղաները ստեղծել են կանգնակներ, քայլակ կանգնակներ, քայլելը վերադարձնող էկզոկմաղքներ:

ՀայԱր զարդեր


Գործածությունից դուրս եկած պարկուճներից զարդեր պատրաստելը խաղաղության յուրատեսակ ուղերձ է, բայց արժանապատիվ խաղաղության: «Այն, ինչ ես անում եմ, իրականում պայքար է, համամարդկային կոչ հանուն խաղաղության, միգուցե նաև՝ ներքին խաղաղության, որի կարիքը այսօր մենք բոլորս ունենք»։ Արտակ Թադևոսյանը կնոջ` Հայարփիի հետ դեռ 2011թ․-ին հիմնել է ՀայԱր Զարդեր ապրանքանիշը:

Բեքբոն Բրենդինգ


«Բեքբոն Բրենդինգ» դիզայներական ընկերությունը 2019, 2020 թվականներին Լոնդոնում հիմնադրված հեղինակավոր Pentawards մրցանակաբաշխության «Փաթեթավորման դիզայն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել: Ընկերությունում վստահ են, որ հայ դիզայները ավելի լավ է հասկանում հայ գործարարին, նրա ապրանքի արժանիքները և ավելի լավ կարող է ապահովել պրոդուկտի վաճառքը։

Արիշտա «Բազիկյան»


Բազիկյանների ընտանիքը 1998թ․-ից Գավառում, տան պայմաններում արիշտա էր պատրաստում ամենօրյա հոգսերը հոգալու համար: Այսօր երեք եղբայրներով արդեն արտադրամաս են հիմնել և ճանաչված են Հայաստանում: Նրանց արիշտան արտահանվում է Եվրոպա, Ռուսաստան և ԱՄՆ։

Քոփերրայթ (CopperRight)


Տանյան ու Դավիթը արդեն 5 տարի է` զբաղվում են գալվանապլաստիկայով: Բնությունից վերցրած սովորական չոր տերևները մշակման են ենթարկում, ծածկում են պղնձով: Կաղնու, բարդու, խաղողի, դափնու տերևները դառնում են կախազարդեր:

Էմբրի Թեք


«Էմբրի Թեքը»-ը հայկական ստարտափ է, որը ստեղծում է կոշիկների համար նախատեսված խելացի ներդիրներ: Իսկ Ebry Tech հավելվածը գրանցում է մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ:

Rockbite Games


Rockbite games հայաստանյան ընկերության Deeptown և Sandship խաղերը 10 միլիոնից ավելի ներբեռնում ունեն Apple և Android համակարգերում: Հիմնադիրները վստահեցնում են, որ իրենց ստեղծած խաղերը մարզում են միտքը, գիտելիք ու ճկունություն պահանջում:

Արտ Սոքս


Գուլպաներ նվիրելը այնքան էլ ընդունված չէ Հայաստանում: Art Socks նախագծի հեղինակները որոշել են լրացնել այդ բացը և գուլպաներ նվիրելը դարձնել ավանդույթ: Գուլպաների վրա պատկերված են հայտնի նկարիչների ստեղծագործություններից պատառիկներ, իսկ հատուկ շրջանակները, որոնցում փաթեթավորվում են գուլպաները, ամբողջացնում են ապրանքի դիզայնը:

Ի Բարի


«Ի Բարի»-ն մեղրի, մուրաբաների, ջեմերի, չրեղենի, ընդեղենի արտադրություն է: Վերջերս «Մրգաստան» նրա նոր բրենդին կարող եք ծանոթանալ նաև լրացված իրականության «Առլուպա» հավելվածով: