Կրաշենցի Հռիփսիմեն«Ես սկսել եմ իմ գյուղից՝ Կրաշենից»,- ասում է տիկին Հռիփսիմեն: Տրակտոր ու բեռնատար է վարում, խաղահրապարակ և ավտոբուսի կանգառ է կառուցում, ծառատունկ և աղբահանություն է կազմակերպում: Ծրագիր ունի գյուղի կանանց համար չրանոց ստեղծելու: Վստահ է՝ եթե ամեն մեկն իր գյուղում մի բան անի, երկրում փոփոխություն կլինի: |
|
Տիկնիկագործ Ալլա ՍարգսյանըԱլլա Սարգսյանի տիկնիկները հայկական են՝ դեմքով ու բնավորությամբ: «Երբ ավարտում եմ տիկնիկը, մի հայացք եմ գցում նրա վրա և, եթե ժպտում եմ, ուրեմն ստացվել է,-ասում է տիկնիկագործը,- դա էլ իմ երջանկությունն է՝ ուրախություն պարգևել թեկուզ մեկ մարդու»: |
|
Փայտագործ Կարեն ԽաչատուրյանըԿարենը փայտագործությամբ զբաղվում է 35 տարի, գիտի բոլոր փայտատեսակների գաղտնիքներն ու բնավորությունը: |
|
Անահիտ ԳրիգորյանԳույնը՝ գույնին, կտորը՝ կտորին մի պատմություն են ամբողջացնում ու հավաքում ներդաշնակություն։ «Արկանելի» -ի սկզբունքներից մեկն էլ այդ ներդաշնակը գտնելն է` դեկորատիվ տեքստիլ իրերի, արև-բարձերի, բվիկների ու ծածկոցների միջոցով: |
|
Ռենդերֆորեսթ«Ռենդերֆորեսթ»-ը (Renderforest) բրենդավորման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ և կայքեր։ Հարթակն ունի ավելի քան 15 միլիոն օգտատեր: Renderforest-ի վիդեոների ստեղծման գործիքը հասանելի է նաև հավելվածի տեսքով iOS և Android օպերացիոն համակարգերում։
|
|
«Մարկ Սևունի» շոկոլադե կոնֆետներԵրևանի շոկոլադի գործարանի հաջողության պատմությունը և «Մարկ Սևունի», «Սոնուար» կոնֆետների համի գաղտնիքը: |
|
Mind CenterMind Center ապագայի մասնագիտությունների կենտրոնը 6-14 տարեկան երեխաների համար կազմաներպում է ռոբոտաշինության, ծրագրավորման, ինժեներության և տեխնոլոգիական մի շարք դասընթացներ և ծրագրեր։ Կենտրոնի նպատակն է՝ • Կրթել երեխաներին STEM ուղղվածությամբ • Փոխանցել ինժեներատեխնիկական գիտելիքներ վաղ դպրոցական տարիքից • ձևավորել նորարարական և ստեղծագործ մտածողություն • երեխաներին հնարավորություն տալ ազատ մտածելու, երևակայելու և իրագործելու |
|
ՄԻՍՄԱ ասեղնագործության անկյուն«Ամենահայկականը» անվանումով նախագիծը ՄԻՍՄԱ ընկերությունը նախաձեռնել է՝ նպաստելու համար հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը: ՄԻՍՄԱ-ի ստեղծած «Miskaryan heritage» բրենդը մատուցում է գեղեցիկ, հայկական արտադրանք՝ ասեղնագործ բարձեր, սեղանի ուղեգորգ-ձգոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, գոտիներ, խաղալիքներ և այլն: |
|
Արմբիոնիկս«ԱրմԲիոնիկս» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների կողմից։ Այսօր արդեն ստարտափին միացել են աշխարհի տարբեր կողմերից ժամանած սփյուռքահայ մասնագետներ։ «Մեր հիմնական առաքելությունն է հետազոտել և զարգացնել տեխնոլոգիաները, ստեղծել վերին վերջույթների նորագույն պրոթեզներ, ինչպես նաեւ ցուցաբերել համապարփակ մոտեցում վերին վերջույթի անդամահատում ունեցող անձանց նկատմամբ, դա ներառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեսոցիալական աջակցություն»,-ասում են հիմադիրները: |
|
Ս. Ծննդյան հրեշտակներ պատրաստողներըՀրեշտակի պատկերով տիկնիկ պատրաստողները և նրանց խոհերը Սուրբ Ծննդյան մասին: |
|
Վիգվամ տնակներՆրանք իրենց երեխաների համար պատրաստեցին այնքա ՜ն երազած տնակն ու ցանկացան, որ այդ հրաշքն ուրախ տրամադրություն ստեղծի բոլոր ընտանիքներոււմ: «Թի-փի» Հայաստանում վիգվամ-տնակներ արտադրող առաջին մասնագիտացված ընկերությունն է։ |
|
Սոլարա«Սոլարա» ընկերության գլխավոր ուղղությունն է արևային կայանների նախագծումը, տեղադրումն ու սպասարկումը։ Արևային էներգետիկայի ոլորտում գործող՝ հայաստանյան փորձառու ընկերություններից է: |