|
|
հյուրը՝ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, Հայ առաքելական եկեղեցին կսրբադասի Եղեռնի նահատակներին: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Մայր Աթոռի հայեցակարգային գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է: Սրբազանն անդրադառնում է Հայ եկեղեցու սրբադասման կարգին և դրա վերականգնման հետ կապված խնդիրներին: |
|
|
Մարկոսի ավետարան 1. 14-20Հովհաննեսի բանտարկությունից հետո Հիսուս եկավ Գալիլիա: Նա քարոզում էր Աստծո ավետարանը և ասում՝ հասել է ժամանակը, մոտեցել է Աստծո արքայությունը, ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին»:
|
|
|
Էդվարդ Իսաբեկյանի արվեստըԲազմաժանրություն, մոնումենտալ պատմականության ու կամերայնության յուրօրինակ համադրություն, դիմանկարների և ինքնանկարների կերպարայնություն, բնատուր տաղանդ ու մեծ վարպետություն: Այսպես են բնութագրում արվեստաբանները ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի գեղանկարչությունը:
|
|
|
Սարգիս ԲեդևյանՎանաձորում գործում է Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, ինչպես նաև հայորդյաց տուն ու բարեգործական ճաշարան: Գյումրիում շահագործման է հանձնվել Թարգմանչաց կոչվող թիվ 30 դպրոցը: Այս և մի շարք այլ ծրագրեր իրագործվել են ամերիկահայ Բեդևյան ընտանիքի բարերարությամբ: Հաղորդումը պատմում է Սարգիս Բեդևյանի կյանքի ու գործունեության մասին: Նա ծնվել է Երուսաղեմում, ապա՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Մշտապես ներգրավված է ազգային, եկեղեցական կյանքում: Բարերարը հաճախ է այցելում Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Սարգիս Բեդևյանը 2008 թ. մյուռոնօրհնության խաչի կնքահայրն էր: |
|
|
Մարկոսի ավետարան 1. 9-13Հիսուս եկավ Նազարեթ քաղաքից և Հովհաննեսից մկրտվեց Հորդանանում»:
|
|
|
հյուրը՝ Հռիփսիմե ԳրիգորյանՍուրբ Գիրքն առաջին էջերից մարդու արարաումը ներկայացնում է ընտանիքի կայացմամբ, կնոջ և տղամարդու միությամբ: Անմիջապես հետևում է Տիրոջ օրհնությունը` աճեք և բազմացեք: Այսօր, սակայն, աշխարհում, այդ թվում նաև՝ մեր երկրում, լուրջ խնդիր է անպտղությունը:
|
|
|
Դանիել Վարուժանն ու արևմտահայ բանաստեղծության ճակատագիրըԴանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը», - արևմտահայ բանաստեղծության ամենանշանավոր բանաստեղծներից մեկին այսպես է բնութագրում գրող ու գրականագետ Հակոբ Օշականը: Ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ գրական-մշակութային գործիչների մեջ իր պոետական կերպարով, յուրահատուկ գեղագիտությամբ ու աշխարհընկալմամբ առանձնանում է Դանիել Վարուժանը: Մեծ բանաստեղծի ստեղծագործության և ընդհանրապես արևմտահայ բանաստեղծության ճակատագրի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ Գրիգոր Պըլտյանի հետ: |
|
|
Մարկոսի ավետարան 1. 4-8Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար։ Նա քարոզում էր ու ասում՝ իմ հետևից կգա ինձնից ավելի հզորը: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով:
|
|
|
Տառաստեղծումը թվային աշխարհումՇարժական սարքերի օգտագործման աճը, թվային տեխնոլոգիաների առաջընթացը, ինչպես նաև գրահրատարակչության զարգացումը ենթադրում են թվանշային այբուբենի, նոր տառատեսակների կիրառություն: Տառաստեղծման առանձնահատկությունների ու զարգացման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանի հետ: |
|
|
Մարկոսի ավետարան 1.1-3Ինչպես է սկսում Հիսուս Քրիստոսի՝ Աստծո որդու ավետարանի սկիզբը Մարկոս Ավետարանիչը, որն է Մարկոսի ավետարանի խորհրդանիշը, ինչով է այն տարբերվում մյուս երեք ավետարաններից՝ մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
|
հյուրը՝ Մանուկ ՄկրտչյանՀանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ: |
|
|
ՌեանիմանիաՄշակութային շաբաթն անցավ անիմացիայի նշանաբանի ներքո: Արդեն 6-րդ անգամ Երևանում անցկացվեց Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Ցուցադրվեց շուրջ 400 ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից, եղան վարպետության դասեր: Փառատոնային անցուդարձի, Ռեանիմանիայի» նշանակության ու ձեռքբերումների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու հետ:
|