Գիտության համար դարձյալ փող չկա2020թю-ի ՀՀ պետական բյուջեում գիտության ընդհանուր ֆինանսավորումը դարձյալ չի ավելանա: Այս փաստը հարուցել է երիտասարդ գիտնականների վրդովմունքը: Գիտության ֆինանսավորման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է վերջին տեղը։ |
|
Ընտանիքների կյանքը` գիշերօթիկների փակումից հետոՀայաստանում գիշերօթիկ դպրոցներ այլևս չեն լինի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգային լուծումներ է մշակում՝ ապահովելու համար երեխաների վերադարձը ընտանիքներ: Ծրագիրը նախատեսում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծում։ Ինչպե՞ս է հնարավոր այս գործընթացը իրականացնել անցնցում։ Քննարկում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Ընտանեկան միջավայր և ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը: |
|
Նոր ռազմավարական մոտեցումներ` տարեցների խնդիրներին
Ըստ վիճակագրության, Հայաստանի մշտական բնակչության 13 տոկոսը կազմում են 63 և ավելի տարիք ունեցող անձինք։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումները վկայում են, որ 2050թ.-ին 65-ից բարձր տարիք ունեցողները մեր երկրի բնակչության 22 տոկոսը կկազմեն։ Տարեցները մեր երկրում
շարունակում են համայնքային կյանքից մեկուսացված լինել, նրանց համար չկան շարունակական կրթության կամ զբաղվածության հնարավորություններ, անբավարար է սոցիալական և առողջապահական ծառայությունների համակարգը։ Ի՞նչ փոփոխություններ կարող են սպասվել տարեց բնակչության կյանքում առաջիկա չորս տարում։ Քննարկում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը և «Առաքելություն Հայաստանի» սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը:
|
|
Սփյուռքի ճանաչողության խնդիրը՝ հայրենադարձության առանցքումՌԴ պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ երկրում բնակվում է 1մլն 180 հազար, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 2,5-3 մլն հայ: Ի՞նչ գիտենք նրանց մասին: Սոցիալական ի՞նչ հարաբերություններ են գործում Սփյուռքի հին ու նոր համայնքներում: Ինչպե՞ս կարող է այդ տեղեկությունը ծառայել Հայրենադարձության մասին օրենքի մշակման գործընթացին: Քննարկում են Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը և սոցիոլոգ Սոնա Ներսիսյանը: |
|
Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների հնարավորությունԱռօրյա խոսույթում Ադրբեջանի նավթի հետ համեմատվող, ռազմավարական խիստ կարևորություն ներկայացնող հայկական Սփյուռքի մասին մշտամնա մի ափսոսանք կա՝ Սփյուռքի ֆինանսական, տնտեսական, մտավոր, սոցիալական և մարդկային ռեսուրսները լիարժեք չեն օգտագործվում։ Դրանք կարող են դառնալ հզոր ուժ, եթե ավելի համակարգված մոտեցում ցուցաբերվի։ Սփյուռքի մասին ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացվում Հայաստանում, արդյո՞ք այդ ուսումնասիրությունները բավարար են Սփյուռքի նկատմամբ նոր քաղաքականություն մշակելու համար։ |
|
Ինչպես խթանել հայրենադարձությունըՀայաստանը Հայրենադարձության մասին օրենք կունենա: Սփյուռքի մտավոր ներուժի վերադարձը երկիր առաջնային նպատակներից է: Ինչպիսի՞ գործընթացներ պետք է խթանվեն երկրում` Սփյուռքի հետ նոր որակի հարաբերություններ հաստատելու համար: Քննարկում են - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը և հետազտոտող Սյուզաննա Բարսեղյանը: |
|
Քրեական ենթամշակույթը քրեակատարողական հիմնարկներում
Քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի հիմնավորման մեջ նշվում է. «Ներկա օրենսդրության մեջ քրեական միջավայրում ներգրավելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը իբրև հանցակազմ պարունակող արարքներ
նախատեսված չեն, ինչի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն
ու վճռականորեն կանխել այդ արատավոր երևույթները»։ Օրինագծի կիրառման պրակտիկայի մասին զրուցում են Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը և Արմավիր ՔԿՀ պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
|
|
Քրեական ենթամշակույթ. ինչպես հաղթահարելՔրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծով քրեականացվում է քրեական ենթամշակույթ կրելը, տարածելը, կրող խմբավորում ստեղծելն ու ղեկավարելը, այդ խմբավորումներում ներգրավելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Միաժամանակ, խրախուսական նորմ է նախատեսված այն մասնակցի համար, ով կբացահայտի այդպիսի խմբավորումը կամ կնպաստի դրա գործունեության խափանմանը։ Ի՞նչ արմատներ ունի քրեական ենթամշակույթը և ինչպես այն կարող է հաղթահարվել: Քննարկում են սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը: |
|
Ինքնասպանություն. ինչպես կանխարգելելԱշխարհում տարեկան մոտ մեկ միլիոն մարդ ինքնասպանություն է գործում: Հայաստանում շատ երկրների համեմատ ցուցանիշը բարձր չէ, բայց մտահոգիչ է: 2018թ-ին Հայաստանում տեղի է ունեցել ինքնասպանության 500 փորձ, որից 108-ը`մահացու ելքով: Կանխարգելման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում և որքանով են արդյունավետ: |
|
Սեպտեմբեր` բողոքի ակցիայովԵրեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում գտնվող 260 երեխայից միայն քսանը չեն կարող գտնվել իրենց կենսաբանական ընտանիքներում, մյուս 240-ը աջակցություն ստանալու պարագայում կարող են ապրել իրենց ընտանիքներում։ Պետությունը այդ երեխաների խնամքի համար 2019թ-ի բյուջեից հատկացրել է կես միլիարդ դրամ, որն ըստ փոխնախարարի կբավականացնի 4000 երեխայի ցերեկային ծառայություններ տրամադրելուն։ Նույն վիճակն էր նաև հատուկ դպրոցներում: Ինչպես հայտնի է, այս ուսումնական տարվա սկզբից Երևանի հատուկ դպրոցներում սովորողները, համընդհանուր ներառման անցման շրջանակում, պետք է տեղափոխվեն հանրակրթական դպրոցներ, իսկ հատուկ դպրոցները վերակազմակերպվեն իբրև մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Սեպտեմբերի երկուսին տեղի ունեցավ առաջին բողոքի ակցիան: |
|
Մայր ՏաճարըՄի քանի տարի առաջ Ս. Էջմիածնի Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է։ Ի՞նչ են պարզում մանրամասն հետազոտությունները։ Ի՞նչ լուծումներ են մշակվում Ս. Էջմիածնի տաճարի փրկության համար։ Ներկայացնում են վերականգնող մասնագետները: |
|
Ստամբուլյան կոնվենցիայի վիճահարույց դրույթներըՍոցիալական ցանցերում չեն դադարում ակտիվ քննարկումներն ու առճակատումները` կապված «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մտադրության հետ: Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդները նախաձեռնություն ստեղծեցին` «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» հորդորով, Երևանում անժամկետ ստորագրահավաք սկսեցին`«Ընդդեմ երրորդ սեռի»: Ինչո՞ւ է այս կոնվենցիան սեպ խրել հանրության շրջանում, ի՞նչն են վիճարկում մարդիկ, որքանո՞վ են նրանց մտահոգությունները հիմնավոր: Քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը: |