Սոցիալական ցանցերում չեն դադարում ակտիվ քննարկումներն ու առճակատումները` կապված «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մտադրության հետ: Ստամբուլյան կոնվենցիայի հակառակորդները նախաձեռնություն ստեղծեցին` «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» հորդորով, Երևանում անժամկետ ստորագրահավաք սկսեցին`«Ընդդեմ երրորդ սեռի»: Ինչո՞ւ է այս կոնվենցիան սեպ խրել հանրության շրջանում, ի՞նչն են վիճարկում մարդիկ, որքանո՞վ են նրանց մտահոգությունները հիմնավոր: Քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:
Շարք: Տարբերակ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Նելլի Ռաֆայելյան
,
Ռեժիսոր Էրիկ Սարգսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան,
Օպերատոր Տիգրան Մինասյան2019-07-31T22:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար