Նկարչության միջազգային փառատոններում Գուլամերյան Հայորդյաց տան սաները առաջին տեղի մրցանակակիր են


Մայր Աոռ Սուրբ Էջմիածնի Գուլամերյան Հայորդյաց տան գեղանկարչության դասարանում սաները նկարում են, ստեղծագործում, մասնակցում են հանրապետական ու միջազգային մրցույթների ու ցուցահանդեսների: Երեխաները բարձր մակարդակով են ներկայացրել Հայաստանը Իսպանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իրանում անցկացվող հեռավար փառատոններին։ Հայորդյաց տան գեղանկարչության դասարանում 23 սան է ուսանում: Երեխաները ուսումնասիրում են նաև հայոց եկեղեցու պատմություն, ծես, ազգային ու ժողովրդական տոներ:

Նորոգվել է ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի հանգստի, ննջարանային հարկաբաժինը


Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոնում նորոգումից հետո պատրաստ է երեխաների ննջարանային հարկաբաժինը։ Նրանք նորոգման ընթացքում ժամանակավոր տեղավորվել էին առաջին հարկ՝ պարապմունքների սենյակներ: Ավելացվել են սանհագույցներ, նորովի կահավորվել են ննջասենյակներն ու երեխաների խաղի, ժամանցի ու հանգստի համար նախատեսված տարածքները: Ճգնաժամային միջամտության ժամանակավոր խնամքի ծառայությունում աջակցություն են ցուցաբերում լքված և բռնության ենթարկված անչափահասներին:

 

Աշատարակի Հայորդյաց տան դհոլահարները «World Art Games» միջազգային մրցույթում գրավել են առաջին տեղը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշատարակի «Գուլամերյան» Հայորդյաց տան դհոլահարները մասնակցել են Իսպանիայում հեռավար անցկացվող «World Art Games» միջազգային մրցույթ փառատոնին ու գրավել պատվավոր առաջին տեղը։ Դհոլի դասարանը գործում է 2015 թվականից: Այս պահին 18 սան է ուսանում: Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը 14 դասարան է գործում: Հայորդյաց տուն են հաճախում ոչ միայն Աշտարակի, այլև շրջակա գյուղերի երեխաները: Արցախից տեղահանված երեխաները անվճար են սովորում:

 

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է ազգային բարերար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է ազգային բարերար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը։ Նա նշանակալի ավանդ ունի հատկապես կրթության ոլորտում: Բարերարի անունն է կրում Հառիճավանքի ընծայարանը, որտեղ կրթություն են ստանում ապագա հոգևորականները:

 

«Կատապուլտ» ծրագիրը աջակցում է ստեղծագործողներին՝ տրամադրելով կրթություն ու ձեռնարկատիրական հմտություններ


Հայկական բարեգործական ընդհանուր միության «կատապուլտ» մշակութային ստեղծարար ծրագրի նպատակն է պահպանել ժառանգությունն ու զարգացնել այն։ Խրագգիրը զբաղվում է անհատ նկարչի համար վաճառքի հարթակ գտնելուց մինչև Մատենադարանի կամ ֆիլհարմոնիկ նվագախմբի համար գույքի, սարքերի ձեռքբերմամբ: Ծրագրի աջակցությամբ Մատենադարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» լաբորատորիա-ցուցասրահը, որտեղ Ցուցադրվել են, թե ինչպես էին միջնադարում բույսերից օծանելիքներ, ներկանյութեր, կազդուրիչ ըմպելիքներ ստանում:

 

«Իզմիրլյան» ԲԿ համալրվել է ուրոլոգիական խնդիրները բուժող նորագույն տեխնոլոգիաներով


Բժշկական կենտրոնում բացվել է տարածաշրջանում առաջին «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իզմիրլյան բժշկական կենտրոնը, մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարել և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ:

 

Էջմիածնի Հայորդյաց տան քանոնի դասարանի սան Մարի Վարդանյանը դարձել է Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր


Մարի Վարդանյանը Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում մասնակցել է ԱՊՀ երկրների Դելփյան խաղերին ու արժանացել ոսկե մեդալի: Այդ ստուգատեսում տասնյակ երկրներ ներկայացնում են մանկապատանեկան կատարողական արվեստ: Մրցույթը կայացել է երկու փուլով՝ Մարին նախ նվագել է Անանհիտ Վալեսյանի Աշնան տերևը և Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, ապա երկրորդ փուլում նվագել է Ծովինար Հովհաննիսյանի էքսպրոմտը և իմպրովիզ Թամամ աշխարհ պտուտ եկա երգի թեմայով:

 

Հայ Օգնության ֆոնդի նախաձեռնությամբ անցկացվել է երեխաների եւ դեռահասների սնուցման հարցով համաժողով


Միջազգային երրորդ համաժողովը ՀՕՖ-ը անցկացրել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի և Տեխասի գյուղատնտեսության, սննդի և սնուցման գիտական կենտրոնի մասնագետների, Պարենի համաշխարհային ծրագրի, Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Բուժհաստատություններում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկահասակ երեխաները թերսնուցման խնդիր ունեն: Արդյունքում ՀՕՖ-ը միջոցներ է տրամադրել մարզի մանկապարտեզները առողջ սննդով ապահովելու համար, սննդի փաթեթներ է տրամադրել երեխաների ընտանիքներին, ինչպես նաև ներգրավեց բժիշկ խորհրդատուի:

 

Օծվել է Մասյացոտնի թեմի Ոսկետափ գյուղի Ս. Սահակ Ս. Մեսրոպ եկեղեղեցին


Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռմաբ տեղի է ունեցել Ոսկետափ գյուղի Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց սրբավայրը կրում է հայ եկեղեցու ամենահեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիր առաջնորդների՝ Ս. Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունները:

 

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում օծվել է Սուրբ Զորաց մատուռը


Մատուռի օրհնության եւ օծման արարողությունը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Օծվել են խաչը, զանգը, սուրբ սեղանը: Զորաց մատուռը կառուցվել է համայնքի հերոսների պուրակում: Տարոնիկը Արտիմետի հովվության 5 հայնքներից մեկն է: Մատուռի կառուցման գաղափարը համայնքի բնակիչ Սամվել Հովսեփյանինն է: Նրա որդին զոհվել է 44 օրյա պատերազմում:

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը նշել է կազմավորման տասնամյակը


Հավաքված կանայք մասնակցում են պատարագների, ժամերգությունների, սոցիալական ու բարեսիրական ծրագրերի: Նրանք եկեղեցու կողքին են և կարևոր նպաստ են բերում համայնքի հոգևոր, մշակութային, մարդասիրական տարբեր նախաձեռնություններին: Տիկնանց միության տասնամյակի առիթով կանայք ներկայացում ու ֆիլմ են դիտել Խնկո Ապոր գրադարանում։

Մայր Տաճարում եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը


Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը նոյեմբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած հոգևորականներից է։ Ֆրանսիայի Հայոց թեմն ունի 25 հայկական եկեղեցի, 24 ծուխ: Գրիգոր եպիսկոպոսը Մայր Աթոռ է եկել թեմական խորհրդի նախագահի, համայնքի անդամների հետ: Ֆրանսիայի հայոց թեմը իր գործունեության ընթացքում մարդկանց հոգևոր կարիքներից, սրբազան արարողություններից զատ հայանպաստ միջավայր ձևավորելու աշխատանքներ է իրականացնում: