|
Աստվածաշնչային սեմինար՝ նվիրված հոգետրավմաների ամոքմանըՀայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը կազմակերպել է հոգետրավմայի ամոքման մասնագետների հավաք՝ «Ամոքելով անցյալը՝ շարժվել դեպի ապագա... սերունդներ հարատևող հոգետրավմա» թեմայով։ Տարբեր երկրների Աստվածաշնչային ընկերությունների և եկեղեցիների ներկայացուցիչները, հոգևորականները, հոգեբաններն ու սոցիալական աշխատողները մեկտեղել են հոգևոր և հոգեբանական գիտելիքները՝ քննարկելով ամոքման ճանապարհը Սուրբ Գրքի լույսի ներքո։ |
|
Սուրբ Թարգմանչաց տոնը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցումՀոկտեմբերի 10-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշվեց Թարգմանչաց տոնը, և Սուրբ Պատարագ մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց դեպի Օշական ուխտերթ անցկացվեց, իսկ Պատարագի ընթացքում հավատացյալները դիմավորեցին Մատենադարանից բերված Շուխոնց հրաշագործ Ավետարանը։ |
|
Կանթեղ մրցանակաբաշխությունը Թարգմանչաց տոնի օրը ՕշականումԹարգմանչաց տոնի առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից դպրատանը տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ «Կանթեղ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են տեղացի և արտերկրից ժամանած գրողներ ու թարգմանիչներ։ Մայր Աթոռի օրհնությամբ և աջակցությամբ 2026 թվականի «Կանթեղ» թարգմանական մրցանակի են արժանացել Վարդան Ֆերեշեթյանը՝ ռուսերենից հայերեն, Հերմինե Նավասարդյանը՝ գերմաներենից և անգլերենից հայերեն, Գառնիկ Մելքոնյանը՝ ֆրանսերենից հայերեն, և Անդրե Շինքելը՝ հայերենից գերմաներեն գեղարվեստական թարգմանությունների համար։ |
|
Հայկական արմատներ ունեցող Սամուիլ արքայի աճյունը վերադարձվեց ԲուլղարիաՀոկտեմբերի 3-ին Բուլղարիայում պետական հատուկ արարողակարգով Սալոնիկից Սոֆիա տեղափոխվեց ավելի քան հազար տարի անց երկիր վերադարձված Սամուիլ արքայի աճյունը, որը զետեղվեց Սուրբ Սոֆիայի բազիլիկի մարմարե սարկոֆագում։ Սամուիլի հայկական արմատների մասին հիշատակել են Նիկողայոս Ադոնցը և Հովհաննես Իվանովը։ Պատմական արարողությանը պաշտոնական հրավերով մասնակցել են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրների հայրապետական պատվիրակ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և ՀԲԸՄ Վառնայի գրասենյակի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։ |
|
Մայր Աթոռի ժողովը վճռական անհամաձայնություն հայտնեց քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբՀոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Ժողովականները հանդես եկան հայտարարությամբ՝ հայտնելով վճռական անհամաձայնություն Ազգային ժողովում Եկեղեցու «ճգնաժամի» ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ և կոչ անելով խորհրդարանական մեծամասնությանը գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ |
|
Իտալիայի Ալբայրատե համայնքի ուխտավորներին ընդունեց Վեհափառ ՀայրապետըՀոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլանի մոտ գտնվող Ալբայրատե համայնքի ուխտավորներին՝ Հայր Ֆրանչեսկո Կարլետի առաջնորդությամբ։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև հարաբերությունները, իսկ Հայր Ֆրանչեսկոյի հարցին, թե ինչն է օգնել այսքան ամուր լինել հավատքի մեջ, Վեհափառ Հայրապետը պատասխանեց՝ սերը առ Քրիստոս։ |
|
ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին ընդունեց Հայոց ՀայրապետըՀոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին։ Նրանց առաջնորդում էր համայնքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս ավագ քահանա Պետոյանը։ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք սփյուռքի հայորդիներին հնարավորություն են ընձեռում առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով զորացնելու համայնքային կյանքը։ |
|
Մանկունք Սուրբ ԵկեղեցուՍարկավագների երգեցիկ խումբը կատարում է «Մանկունք Եկեղեցւոյ» շարականը։ Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաշխարության հոգևոր երգերից է, որը պատկանում է ԲՁ ձայնեղանակին։ Հեղինակը Պետրոս Գետադարձ Հայրապետն է։ Այս շարականը երգվում է ապաշխարության օրերին՝ Մեծ Պահքին, շաբաթապահքերին և օրապահքերին, երբ հավատացյալները, դիմելով Հիսուս Քրիստոսին, իրենց մեղքերի համար Տիրոջից ներողություն են խնդրում։ Շարականը մեկնում է Տեր Կոմիտաս քահանա Ղևոնդյանը։ |
|
Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 7-րդ տարեդարձըՀոկտեմբերի 4-ին նշվեց Արագածոտնի թեմի Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 7-րդ տարեդարձը, որի առթիվ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ սրբավայր էր բերվել Սուրբ Մերկեռիոս Զորավարի մասունքը։ Տոնական Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը, ով իր քարոզում կարևորեց աներեր հավատքի և մայր եկեղեցուն հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ |
|
Մայր Աթոռի գանձատանը բացվեց վերականգնման և կոնսերվացման արհեստանոցԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և ՀԲԸՄ-ի աջակցությամբ անհրաժեշտ սարքավորումներով համալրված արհեստանոցը հնարավորություն կտա ընդլայնել թանգարանային հավաքածուների ցուցադրությունը և անխաթար պահպանել հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի մասնակիցներինՍեպտեմբերի 28-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, ինչպես նաև Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած դատապարտելի արշավը։ |
|
Կանադահայ ուխտավորների հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետՍեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։ Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն, կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման և ազգային ինքնության պահպանման գործում և հորդորեց ուխտավորներին առանձնակի հոգածություն ցուցաբերել երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակության համար։ |











