Լույս է տեսել «Կոմիտաս» լայնածավալ պատկերագիրքըԿոմիտաս» պատկերագրքում ներկայացված են վարդապետի կյանքին ու գործին նվիրված մանրամասներ, տարեգրություն, լուսանկարներ, հուշեր, նրան նվիրված գեղանկարչական աշխատանքներ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պատկերագրքի շնորհանդեսն էր: |
|
Սեպտեմբերի 17-ից 19-ը Երևանում ջազային հրավառություն է սպասվումԵրևան ջազ-ֆեստ». ինը տարվա դադարից հետո Հայաստանում ջազը հնչելու է ոչ միայն առանձին համերգների, այլև մի ամբողջ փառատոնի ձևաչափով: Կազմակերպիչը նորաստեղծ Ջազի հայկական ասոցիացիան» է: Փառատոնի մեկնարկից առաջ ասոցիացիայի հիմնադիր անդամները հանդիպել են լրագրողների հետ, պատմել փառատոնի և ասոցիացիայի գործունեության մասին: |
|
Երվանդ Քոչար. սերունդների երկխոսությունԵրվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» խորագրով ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն կազմակերպվել է Երվանդ Քոչարի տուն-թանգարանի հետ համատեղ: Ներկայացված են արվեստագետի գործունեության երկու՝ երևանյան և փարիզյան շրջանների աշխատանքները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն: |
|
Անի ՀովակԵթե չես սիրում աշխատանքի տանող ամենօրյա ճանապարհը, պետք է փոխել այն»: Մասնագիտությամբ երաժիշտ Անին մի քանի տարի առաջ սկսել է նկարել՝ միանգամից, և դա շնորհ է համարում Աստծո կողմից: Աշխատում է ոչ ավանդական նյութերով, նկարներ ու կոլաժներ ստեղծում առաջին հայացքից անպետք թվացող իրերից: Երաժշտությունից նկարչություն և հակառակը տանող ճանապարհն անխախտ է Անի Հովակի համար, չի պատկերացնում մեկն առանց մյուսի, հասցնում է երգել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում, Հովեր» կամերային երգչախմբում, նվագում Զանգակներ» խմբում: |
|
Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետՀուլիսի 28-ին Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում-երեկո էր կազմակերպվել ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Կինոյի վարպետի մասին խոսեց երաժշտության վարպետը՝ Տիգրան Մանսուրյանը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին ռեժիսորի Բնիկներ», Տարվա եղանակներ», Վերջ» և Կյանք» ֆիլմերը: |
|
«Եթե ուզում եք կինո նկարել, պետք է ամեն առավոտ թերթ կարդալ». Ռոբեր ԿետիկյանՈսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը բացվեց ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Կետիկյանի Խենթ պատմություն» ֆիլմով: Ռեժիսորն այս տարի փառատոնի ժյուրիի նախագահն է: Ռոբեր Կետիկյանն այս օրերին Երևանում վարպետության դաս անցկացրեց: Նրան շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու սահմանած Եղիցի լույս» մրցանակը: |
|
«Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրությունըԳաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է կանադաբնակ հայ անվանի արվեստագետ Արտ Չաքմաքչյանի ցուցահանդեսը: |
|
Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտոնումՏիգրան Ձիթողցյան. Հայելիներ» ցուցահանդեսում ներկայացված է վեց գեղանկար՝ արվեստագետի ստեղծագործական վերջին շրջանից: Տիգրան Ձիթողցյանն ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում: Հայրենիքում նկարիչը շուրջ քսան տարի չէր ցուցադրվել: |
|
Ինչպե՞ս Հայաստանն այս տարի ներկայացավ Վենետիկի 56-րդ բիենալեինԺամանակակից արվեստի ինստիտուտում հանդիպում էր կազմակերպվել իտալաբնակ հայ քանդակագործ Միքայել Օհանջանյանի հետ: Նա այս տարի մասնակցել է Վենետիկի բիենալեին ու ստացել պատվավոր Ոսկե առյուծ» մրցանակը: Ի՞նչ աշխատանքով էր Միքայելը մասնակցում բիենալեին, ինչպե՞ս աշխարհին ներկայացավ մեր ժամանակակից արվեստն ու ո՞րն էր հայկական տաղավարի հաղթանակի գրավականն ըստ քանդակագործի: Այս հարցերի պատասխանն ենք փորձել տալ մեր տեսանյութում: |
|
«Լոյս ի լուսոյ». Տիգրան Համասյանի համերգը Զվարթնոցի տաճարի տարածքումԴեռ շաբաթներ առաջ սոցիալական ցանցերում տարածված լուրը, որ Զվարթնոցի տաճարում երաժիշտ Տիգրան Համասյանը ներկայացնելու է իր Լոյս ի Լուսոյ» նախագիծը, ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել, հատկապես, որ մուտքն ազատ էր լինելու: Մարդիկ այստեղ էին ընկերախմբերով, ընտանիքներով: Նախատեսված ժամից շուրջ մեկ ժամ ուշացումով Տիգրան Համասյանն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, ներկայացան հանդիսականին: |
|
Ժանսեմի ցուցահանդեսը՝ Երևանի «Արամե» պատկերասրահումԱրամե» պատկերասրահում նախորդ շաբաթ բացվել է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված է 45 գործ, մեծ մասն, ի դեպ, Հայաստանում առաջին անգամ է ցուցադրվում: Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նկարչի ստեղծագործական ուղու տարբեր փուլերի և յուրահատկությունների մասին: |
|
«Մասնիկապատում». Նարեկ Վան Աշուղաթոյանի ցուցահանդեսըԴալան» ցուցասրահում առաջին անգամ իր աշխատանքներն է ցուցադրել Նարեկ Վան Աշուղաթոյանը: Ինչպես ասում է հեղինակն իր մասին` նա մշակույթ սիրող իրավաբան է: Մասնիկապատում» ցուցահանդեսը պատմություն է այն մասնիկների մասին, որոնց միջոցով Նարեկը փորձել է ներկայացնել աստվածաշնչյան ու առօրեական դրվագներ, խնդիրներ և էմոցիաներ: |