Դեռ շաբաթներ առաջ սոցիալական ցանցերում տարածված լուրը, որ Զվարթնոցի տաճարում երաժիշտ Տիգրան Համասյանը ներկայացնելու է իր Լոյս ի Լուսոյ» նախագիծը, ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել, հատկապես, որ մուտքն ազատ էր լինելու: Մարդիկ այստեղ էին ընկերախմբերով, ընտանիքներով: Նախատեսված ժամից շուրջ մեկ ժամ ուշացումով Տիգրան Համասյանն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, ներկայացան հանդիսականին:
2015-06-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ