ՑավըՑավը շատ տհաճ բան է: Դա բոլորը գիտեն: Բայց Պիստակը գիտի նաև, թե ցավն ինչ կարևոր բան է: Ցավը մեզ օգնում է, երբեմն անգամ փրկում է մեզ: Այսինքն… Բայց ավելի լավ է` լսեք Պիստակին: |
|
ԱրևըԱստղերն իրականում շատ մեծ են, բայց Երկրից նայելիս նրանք ասես փոքրիկ, փայլուն կետիկներ լինեն: Որովհետև շաաատ են հեռու, շատ: Ամենամոտ աստղի հեռավորությունը 150 միլիոն կիլոմետր է: Իսկ թե այդ ինչ աստղ է` հարցրեք Պիստակին: |
|
ՁյունԳիտե՞ք, որ ձյունը նախ ներքևից բարձրանում է վերև և հետո վերևից թափվում է ցած: Գիտե՞ք, որ ձյան փաթիլը կարող է ապակու պես կոտրվել: Իսկ գիտե՞ք, որ ձյունը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև շատ օգտակար: Պիստակը ձյան մասին ավելին գիտի: Ուշադիր լսեք նրան: |
|
ԱղբԵրբ աղբը մեր տների ու փողոցների աղբամաններից տեղափոխվում ու կուտակվում է աղբանոցներում, այնտեղ սկսում է վնասակար գազեր արտանետել, որոնք աղբանոցներից գալիս, լցվում են մեր տներն ու փողոցները ու վտանգում մեր առողջությունը: Ուրեմն աղբից պրծում չկա՞: Պարզվում է՝ մի հնար կա: Վտանգավոր աղբը պետք է օգտակար դարձնել: Ահա թե ինչի մասին է պատմում Պիստակն այս անգամ:
|
|
ԲուրդըԵ՛վ տաքացնում է, և՛ հով է պահում: Ե՛վ փափուկ ու նուրբ է, և՛ դիմացկուն: Շատ թեթև է ու հաճելի: Այն մաքուր է նաև էկոլոգիապես: Նրանից ինչ ասես, որ չեն պատրաստում. բրդյա վերարկու, բրդյա գուլպա, ներքնակ, վերմակ… ինչ ասես: Պիստակն էլ վերջերս միայն բրդի օգտակարությունից է խոսում: Խնդրեմ, լսեք, նա դարձյալ այդ մասին է պատմում: |
|
ԾիածանՍովորաբար օրերը կամ արևոտ են, կամ ամպամած, և արևն ու անձրևը քիչ են հանդիպում իրար: Դրա համար էլ մենք հազվադեպ ենք տեսնում բնության ամենագեղեցիկ երևույթը՝ ծիածանը: Գիտե՞ք, Պիստակն իր սեփական ծիածանն ունի: Դուք էլ կարող եք ունենալ: Իսկ գիտե՞ք, թե դրա համար ինչ է պետք: Ցնցուղ: Ունե՞ք: Ուրեմն լսեք Պիստակին: Նա ձեզ կպատմի, թե ինչպես է լինում, որ երկնքում հայտնվում է այդ յոթնագույն կամարը և կսովորեցնի ստեղծել ձեր փոքրիկ ծիածանը: |
|
ԵրթևեկությունԵրթևեկության կանոններն իմանալու համար գլուխ կոտրել պետք չէ: Այդ կանոնները սովորելուց առաջ Պիստակն արդեն իր ոտքը կոտրել է և չի համբերում, որ ձեզ պատմի, թե ինչքան կարևոր են երթևեկության կանոնները: Առանց այդ կանոնների չկա անվտանգ երթևեկություն: Իսկ երթևեկության վտանգները… շա~տ վտանգավոր են: |
|
Թագավորական պինգվիններՊիստակն իր արշավախմբով մեկնել էր Անտարկտիդա` հետազոտություններ կատարելու ու թե իմանաք` ինչե~ր է պատմում այնտեղ բնակվող թագավորական պինգվինների մասին: Ո՞վ կմտածեր, որ թագավորական ընտանիքի արու պինգվինն իր հավանած էգին ամուսնության առթիվ քար կնվիրի: Եվ սա միակ զարմանալի բանը չէ, որ պատմում է արշավախմբի ղեկավար Պիստակը: |
|
Բնապահպանություն-Լսեք, ես՝ Պիստակս, իմ այգու աղբը հավաքում, լցնում էի գյուղի լիճը: Լիճը բարկացավ ու կեղտոտեց իմ այգին: Այդ օրվանից ես մի շատ կարևոր բան հասկացա. օդը կապ ունի ջրի հետ, ջուրը կապ ունի ինձ հետ, ես կապ ունեմ ձեզ հետ, դուք կապ ունեք անձրևի հետ, անձրևը կապ ունի... Հիմա կասեք, թե Պիստակը անկապ բաներ է խոսում: Երկիր մոլորակի վրա ոչ մի անկապ բան չկա: Ով չի հավատում, թող նայի ու ամենից շատ հենց ինքը կհավատա: |
|
ԴելֆինՆա ապրում է ջրում: Շնչում է մարդու նման, խոսում … իր նման: Նրա քիթը մեջքի վրա է: Քնում է մի աչքը բաց: Երբեք չես իմանա, թե ինչ տրամադրություն ունի, քանի որ նա անընդհատ ժպտում է: Կապիկից խելացի, շնից հավատարիմ… Լավ, լավ, չենք ասի: Պիստակն ինքն է ուզում ասել, թե ով է նա: |
|
ԵրկրաշարժՄենք բոլորս ապրում ենք Երկիր մոլորակում: Բայց Երկիր մոլորակն էլ ի՛ր կյանքն ունի: Իսկ կյանքում ինչեր ասես, որ չեն լինում: Օրինակ, երկրի տարբեր մասերում հաճախ երկրաշարժեր են լինում: Հնարավո՞ր է այնպես անել, որ երկրաշարժ չլինի: Ոչ, հնարավոր չէ: Իսկ երկրաշարժից պաշտպանվել հնարավո՞ր է: Այո՛, և այդ մասին ամենից լավ Պիստակը կպատմի: |