-Լսեք, ես՝ Պիստակս, իմ այգու աղբը հավաքում, լցնում էի գյուղի լիճը: Լիճը բարկացավ ու կեղտոտեց իմ այգին: Այդ օրվանից ես մի շատ կարևոր բան հասկացա. օդը կապ ունի ջրի հետ, ջուրը կապ ունի ինձ հետ, ես կապ ունեմ ձեզ հետ, դուք կապ ունեք անձրևի հետ, անձրևը կապ ունի... Հիմա կասեք, թե Պիստակը անկապ բաներ է խոսում: Երկիր մոլորակի վրա ոչ մի անկապ բան չկա: Ով չի հավատում, թող նայի ու ամենից շատ հենց ինքը կհավատա:
Շարք: Ինչն ինչոց է ըստ Պիստակի
2015-12-17T12:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար