Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ


Այս տարվա հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին: Այսուհետ հայաստանյան ֆիլմարտադրողները հնարավորություն կունենան   ֆինանսական աջակցություն ստանալ  հիմնադրամից: Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հրավիրված մամուլի ասուլիսին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց Վաչե Շարաֆյանի 50-ամյակը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի 50-րդ հոբելյանը: Տոնական երեկոյին հոբելյարի կողքին էին նրա երաժշտության սիրահարները, հարազատներն ու մտերիմները: Նրա ստեղծագործությունները հնչում, ձայնագրվում և հրատարակվում են աշխարհի տարբեր երկրներում: 

Ս. Զատկի Ճրագալույցի Պատարագ Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում


Սուրբ Զատկի նախատոնակին աղոթքով և ուրախությամբ սպասում էր Սուրբ Երրորդություն եկեղեցու  բազմամարդ համայնքը: Հավատացյալները տոնական տրամադրությամբ մասնակցեցին Ս. Պատարագին` հույսով, որ Հարության տոնը նոր օրհնություն կբերի իրենց կյանքում:

Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակություն


Ավագ հինգշաբթի Միածնաէջ Մայր տաճարում Ս.Հաղորդության խորհրդի հաստատումը հիշատակող պատարագ մատուցեց Տ. Աղան աբեղա Երնջակյանը: Մայրավանք էին եկել բազմաթիվ հավատացյալներ՝ պահեցողությունից և ապաշխարությունից հետո, խոստովանությամբ Սուրբ Հաղորդություն ստանալու:  
 

Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում


Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ,  հայկական մոդեռնիստական արվեստի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկի` Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» ցուցահանդեսը: Ցուցադրությունը հեղինակի շուրջ 60 տարվա հարուստ ժառանգության մի փոքրիկ մասն է:

Յոհաննես Բրամսին նվիրված համերգ Երևանում


Ջութակահար Տոմաշ Տոմաշևսկին` Լեհաստանից, թավջութակահար Արթուր Հորնիգը` Գերմանիայից և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հնչեցրին գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները: 

Պահքի ճանապարհ


Հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Անժելա Բարսեղյանը պատմում է մանկավարժական գործունեության, պահքի ընթացքում անցած իր ճանապարհի և դրա նշանակության մասին:

Հայկական գորգանախշերի կիրառությունը նորաձևության մեջ


Դիզայներ Լիլիթ Մելիքյանը «Մեգերյան կարպետ» ընկերության հարկի ներքո ներկայացրեց «Անցյալի ապագան» խորագրով հագուստի հավաքածուն` ժամանակակից ոճի և հայկական գորգերի զարդանախշերի յուրահատուկ համադրությամբ:

Սիմոն Տրպչեսկու և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը


Մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին Հայաստան իր հերթական այցին հայ հանդիսատեսին ներկայացավ Պրոկոֆյեվի մի շարք ստեղծագործությունների կատարումներով: Ասում է՝ Հայաստանը շատ է սիրել, հակառակ դեպքում այսքան հաճախ չէր այցելի մեր երկիր:

Ապաշխարություն, մաս 1-ին


Ապաշխարության խորհուրդը մեղքերի թողություն ստանալու խորհուդն է:  Ի՞նչ է մեղքը, որքանո՞վ է այն գիտակցված մարդու կողմից, ինչպե՞ս է հնարավոր արդարանալ: Զղջում, խոստովանություն, հատուցում. ինչու՞ են կարևոր այս երեք պայմանները ապաշխարության խորհրդի կատարման համար: Կարևո՞ր է արդյոք ձեռնադրված հոգևորականին դիմելը և որո՞նք են հատուցման ճանապարհները:  Մեկնաբանում և ներկայացնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:
 
 

Քեթրին Քուքի լուսանկարների ցուցահանդեսը Երևանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր մեկամյակը նշանավորեց ամերիկացի լուսանկարչուհի Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» ցուցահանդեսով:

Մոտենում է Ղևոնդյան քահանաների և Վարդանանց հիշատակության տոնը


Փետրվարի 2-ին Հայ եկեղեցին տոնում է սուրբ Ղևոնդյան քահանաների, փետրվարի 4-ին՝ Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության տոնը: