Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է:
Հոբելյանական տարին հագեցած էր համերգներով. Հայաստան այցելեցին հայ և արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտներ: ՀԱՖՆ-ի 90-ամյակին նվիրված գալա համերգին Ֆիլհարմոնիկի բեմում էին հայ աշխարհահռչակ կատարողներ:
 

Մատների թատրոն՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում


Մատների թատրոնը հազվադեպ է հայտնվում հայ ռեժիսորների ուշադրության կենտրոնում: «Ամպից պոկված» հեքիաթ-ներկայացմումը մատների օգնությամբ պատմություն պատմելու թերևս առաջին հաջողված փորձն է: 

Ավարտվեց հունիսի 1-ից Վանաձորում մեկնարկած մանկական ներկայացումների փառատոնը


Ավարտվեց հունիսի 1-ից Վանաձորում մեկնարկած մանկական ներկայացումների փառատոնը, որը կազմակերպել էին Մշակույթի նախարարությունն ու Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը: Փառատոնն ունեցավ շուրջ երկու հազար հանդիսատես,   ներկայացումներ դիտեցին նաև Վանաձորի հարակից գյուղերի երեխաները: 

Երկրորդ անգամ Հայաստանում էր իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոն


Կամերային երաժշտության տանը Իտալիայի Հանրապետության տոնին նվիրված համերգ էր: Որպես մենակատար մասնակցում էր իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոն: 

Armenianart.org հայագիտական նորաստեղծ կայքի բովանդակությունը


Պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հայագիտական կայքէջ` armenianart.org, որի նպատակը հայ մշակույթի և արվեստի մասին տեղեկատվական և հետազոտական նյութերի տարածումն է, նաև` մշակութային հուշարձանների պահպանությանն աջակցելը։ Կայքը ստեղծվել է ամերիկաբնակ Լյուսի Ջուլֆայան–Եղիայանի աջակցությամբ:

«Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը


Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը:

Վահան Մարտիրոսյանի դաշնամուրային մենահամերգը ՀԲԸՄ դահլիճում


Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես եկավ մենահամերգով: Հնչեցին Շուբերտի և Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունները: Համերգը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Միտրոպոլիտ Ավգուստինի գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Մոսկվայի պատրիարքության Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու` Ուկրաինայի Զինված ուժերի և զորամիավորումների հետ համագործակցության Սինոդալ բաժնի նախագահ, Բելոցերկովի և Բոգուսլավի միտրոպոլիտ Ավգուստինի գլխավորած պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև հունիսի 15-ը: 

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը Երևանում


Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի երևանյան  համերգը եզրափակումն էր 1,5 տարի Հայաստանի մարզերում և Արցախում բեմադրված համերգ-ներկայացման, որը «Հորովելն» իրականացրեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ համագործակցությամբ: Երևանյան հանդիսատեսին ներկայացվեց «Հորովելյան իրապատումներ» ֆիլմաշարը:

Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը՝ Երևանում


Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակն ամփոփում է ռեժիսորի մասին գրված լավագույն հոդվածները, նրա վարպետության դասերը, դրվագներ՝ ստեղծագործական հանդիպումներից, կինոյի փելեշյանական թեորիան և չիրականացած նախագծերը: Գրքի շնորհանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում էր:

Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզները»՝ Երևանում


Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին եւ 29-ին հանդես եկան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: