«Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միությունԼուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց երիտասարդների միությունը գործում է արդեն երեք տարի: Լիդիան և Ծովինարը, որ միության հիմնադիր անդամներից են, պատմում են, թե ինչպես ստեղծվեց միությունը: Ազադիգը երիտասարադներին վերջերս է միացել: Նա Սիրիայից է եկել և միության կազմում մանուկների համար նոր ծրագիր է իրականացնում: |
|
Իրեր թափոններիցՄի քանի պոլիէթիլենային տոպրակ, վարժ մատներ և լավ երևակայություն՝ և դուք կնպաստեք բնության պահպանմանը: Պոլիէթիլենային թափոններից կենցաղային օգտակար իրեր պատրաստելը միջավայրի աղտոտվածության խնդիրը լուծելու հնարավոր և հետաքրքիր տարբերակներից է: |
|
Էմման ու ՍամվելըՍամվելը բանակային ծառայության ընթացքում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով կորցրել է քայլելու ունակությունը: Բուժման ընթացքում ծանոթացել է Էմմայի հետ… Նորապսակներն այս տարի առաջին անգամ միասին նշում են Սուրբ Սարգսի տոնը: |
|
Տաթևի ձայներըՄի աշնանային օր եկանք եկեղեցի, հայր սուրբն առաջակեց երգչախմբում երգել: Դժվարությամբ համաձայնեցինք, հետո՝ գնացինք փորձը դիտելու և հիմա առանց երգչախմբի չենք կարող, դա մեր կյանքն է»:
|
|
Ես վազում եմ1988 թվականի երկրաշարժից հետո ոչ ոք չէր հավատում, որ տասնչորսամյա Նելլին ողջ կմնա: Բայց իր համառ և պայքարող բնավորության շնորհիվ ոչ միայն ողջ մնաց, այլև երբեք չկորցրեց ունեցածով գոհանալու և շնորհակալ լինելու կարողությունը: Նելլի Չարչյանն այսօր աշխատում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում, երգում է Փարոս» երգչախմբում և խնամում է իր նորածին որդուն` Նարեկին: |
|
Վենետիկի ճարտարապետական Բիենալեն. 2014թՎենետիկի ճարտարապետական Բիենալեն առաջին անգամ անցկացվել է դեռևս 1980 թվականին: Այս տարի այն կրում է Հիմքեր» խորագիրը և նվիրված է վերջին հարյուրամյակի ճարտարապետական և քաղաքաշինական ուսումնասիրություններին: Հայաստանն արդեն վեցերորդ անգամ է մասնակցում Վենետիկի միջազգային ճարտարապետական Բիենալեին: Այս տարի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարը ՀՀ մշակույթի նախարարությունն է:
|
|
ՋրահարսըՋրում ինձ ավելի ազատ եմ զգում, քան ցամաքում»,-ասում է լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վերականգնողական նպատակով լողի հաճախող Մարգարիտան երբեք չէր մտածում, որ լողորդ կդառնա. 2010 թ. Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի ունեցած լողի՝ սահմանափակ հնարավորություններով մարզիկների ՌԴ առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ` լրացնելով Ռուսաստանի լողի առաջին նորման: Այնուհետև մասնակցել է Լոնդոնի պարալիմպիկ խաղերին: Այսօր ֆինանսական խնդիրների պատճառով Մարգարիտան այլևս լողի մարզումներին չի հաճախում… |
|
Մարիամ ԴիլբանդյանԿույրերի աչքերը չեն տեսնում, բայց նրանց ձեռքերն են տեսնում». համոզված էր Մարիամ Դիլբանդյանը, երբ հիմնադրեց Տեսնող ձեռքեր» մերսման սրահը: Այսօր այդ համոզմանն են նաև սրահի այցելուները: |
|
Երիտասարդ լրագրողների «Առցանց» ակումբԵրիտասարդ լրագրողների Առցանց» ակումբի շնորհիվ Հայաստանի հեռավոր մարզերի պատանիներն իրենց խնդիրները բարձրաձայնելու և լուծելու հմտություններ են սովորել: Պարզվում է, որ քաղաքացիական առցանց լրագրության միջոցով կարող ես դուրս գալ մեծ աշխարհ, լուծել բնապահպանական, կրթական շատ խնդիրներ, ձեռք բերել նոր ընկերներ, ճանաչել քեզ ու աշխարհը: |
|
Ամանորի խոհանոցՀայ միասնության խաչը» նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկն է: Խոցելի խմբի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար սովորել տարբեր արհեստներ և արվեստներ` բացահայտելով և զարգացնելով նրանց հմտությունները: Կազմակերպությունը հատկապես հպարտ է իր ազգային խոհանոցի խմբակով: Ամանորին խոհանոցի դասերին հաճախող երեխաները հին հայկական ճաշեր են պատրաստում և նշում Ամանորն այնպես, ինչպես նախկինում է նշվել: |
|
Ամանորը Նագաշյանների ընտանիքումՄայր Աթոռի հովանու ներքո գործող Նագաշյան մանուկների տուն» խնամքի կենտրոնում ապրող 15 աղջիկներն արդեն երկրորդ տարին է Ամանորը նշում են իրենց նոր ընտանիքում: Տոնին պատրաստվելիս Նագաշյան ընտանիքում յուրաքանչյուրն իր հաճելի պարտականությունն ունի: Երբ արդեն տոնական սեղանը պատրաստ է, սկսում են երազանքներ պահել... |
|
Գոռ ԲաղդասարյանԳոռ Բաղդասարյանն առաջին ֆիլմը նկարել է 12 տարեկանում: Այդ օրվանից բոլոր խնդիրների լուծումը Գոռը գտնում է ֆիլմերի օգնությամբ: Նրա նպատակը ոչ միայն լավ ֆիլմ նկարահանելն է, այլև` դրանց միջոցով մարդկանց օգնելը: Եղբոր` Մուշեղ Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է Մանանա ֆիլմս» ընկերությունը: Գոռը հպարտ է, որ իրենց ընկերությունը գործում է Հայաստանում, վստահ է, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն ապագա ունի: |