Լևոն Շանթը Թումանյանի հիմնադրած նշանավոր Վերնատան միակ արևմտահայ գրողն էր։ Նա ստեղծագործում էր գրական ամենատարբեր ժանրերում, բայց նրան գրական հռչակ բերեցին դրամատուրգիական գործերը՝ «Հին աստվածները», «Կայսրը»․«Օշին Պայլը»,«Ինկած բերդի իշխանուհին»։ Ինչպես իր կուսակցական ընկերներ Նիկոլ Աղբալյանն ու Ավետիս Ահարոնյանը, Շանթն էլ ամբողջ կյանքի ընթացքում փորձեց համատեղել գրական կյանքն ու քաղաքական գործունությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջանավարտը 1919 թվականին ստանձնեց Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահի պարտականությունները։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ընդմիշտ հեռացավ հայրենիքից։ 1929 թվականին Լևոն Շանթը Բեյրությում հռչակում է Համազգային կրթամշակութային միության հիմադրումը և Նշան Փալանճկան ճեմարանի ստեղծումը։ Երկուսն էլ գործում են մինչև օրս։

Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ