«Դինգո» թիմՕվսաննան հավատացած է, որ իր առաքելությունը կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն է: Նա ստեղծել է Դինգո» կենդանասերների թիմը, որը կազմակերպում է փողոցի շների որդեգրություն, հիվանդ շների բուժում և այլն: Օվսաննային այս կամավորական աշխատանքը երջանկություն է բերում, դրական փոփոխությունները նրա բռնած գործի ամենամեծ հաջողությունն են: |
|
Երեխաների դեսպանը ՀայաստանումՄարիո Մատուսը Հայաստան է եկել դեպքերի բերումով. կինը նշանակվել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպան: Ընկերներից մեկի խորհրդով Մատուսն այցելում է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ծանոթանում երեխաների խնդիրներին ու սկսում դրանց լուծման ճանապարհներ փնտրել: Նրա ջանքերով երեխաներից շատերն այսօր սկսել են խոսել, տեսնել, ինքնուրույն տեղաշարժվել, անգամ սովորել են գրել ու կարդալ: Երեխաներն այս իրավիճակում են ոչ այն պատճառով, որ այդպես են ցանկացել, այլ ճակատագրի բերումով, և մենք պետք է անենք հնարավորն ու անհնարը նրանց կյանքը բարելավելու համար»: |
|
Կարեն ԴերձյանՀաղորդման հերոսը էկոբիզնեսմեն Կարեն Դերձյանն է: Էկո-փաբը» Երևանում բացված առաջին վայրն է, որտեղ արգելվում է ծխել և մատուցվում է էկոլոգիապես մաքուր սնունդ ու խմիչք: Մինչ էկոփաբ ստեղծելը, Կարենը Հայաստան էր ներմուծում նաև էկոլոգիապես մաքուր լուսային համակարգեր: Էկոբիզնեսմեն լինելուց բացի Կարենը նաև աուդիոգրքերի մեծ սիրահար է: Տեսնելով, որ Հայաստանում չկան որակյալ աուդիոգրքեր`ընկերների հետ միասին հիմնում է Աուդիոգիրք» ընկերությունը: Այս ընկերության շնորհիվ այսօր հնարավոր է ձեռք բերել Շիրվանզադեի Հրդեհ նավթագործարանում», Հակոբ Պարոնյանի Մեր օտարամոլությունը» և այլ ստեղծագործություններ: |