Հոգու աշխատանք


Երիտասարդ գրաֆիկ դիզայներ Սոնա Թովմասյանը անընդհատ շարժման մեջ է: Սոնայի կարծիքով արագ փոփոխվող իրականությունը կյանքը դարձնում է դինամիկ, բայց հաճախ էլ` աններդաշնակ: 
Նրան հաջողվել է գտնել ներդաշնակ ապրելու արվեստը: Սոնան երգում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երգչախմբում: Հոգևոր իրականությունն օգնում է հերոսին հակառակ ժամանակակից կյանքի պահանջներին՝ լիցքաթափվել բացասական մտքերից ու լիցքավորվել դրական էներգիայով: 
 

Հարթավան


Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի՝ խորհրդային տարիներից հետո խարխլված եկեղեցու պահապաններն այսօր գյուղի փոքրերն են: Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաները գյուղի բնակիչներին ավետիսներ ու ճրագներ են բաժանում: Նրանց ձայնի մեջ դեռ կենդանի են ալաշկերտցի ու մշեցի նախնիները...

Մաստարա


Մաստարա գյուղի երեխաները զբոսաշրջիկներին առաջինը ուղեկցում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հետո՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի մատուռ: Մեր նկարահանող խմբին նույնպես նրանք են ուղեկցել և պատմել, պատմել, պատմել...

Ազատան


Ազատանը Շիրակի ամենամեծ գյուղն է: Գյուղի եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է: Սուրբ Ստեփանոսը միշտ լի է երեխաներով: Նրանք մասնակցում են բոլոր ծեսերին, կիրակնօրյա դասերին: Հետո իրենց ձեռքով մաքրում են եկեղեցին ու բակը: Ժամանցը, խաղերն ու զրույցները նույնպես եկեղեցու բակում են: «Այն ինչ զգում ենք մեր եկեղեցու պատերից ներս, ոչ մի ուրիշ տեղ չենք զգում: Ուր էլ գնանք, մեր եկեղեցին ամենալավն է»,-ասում են ազատանցի մանուկները:

Սուրբ Հարությանն ընդառաջ


Հիսուս Քրիստոսի Հարության տոնը հաղորդման հերոսների համար ստեղծագործելու առիթ է: Մեծ Պահքի Միջինքից հետո նրանք  սկսում են Սուրբ Հարության տոնին նվիրված իրեր պատրաստել, որոնցով զարդարում են տունն ու զատկական սեղանը: Լալա Մնեյանը, Սիլվա Քալաջյանը և Զառա Հարությունյանը ցուցադրում են տեխնիկան, որով ստեղծագործում են:

Ինչը փոխեց իմ կյանքը


Արմինեն ծնվում է տեսղության խնդիրներով: Հետագայում լիովին կորցնում է տեսողությունը: Չնայած դրան, նա իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կրթություն է ստանում: Դա փոխում է Արմինեի ողջ կյանքը... 

Պահքի ճանապարհ


Հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Անժելա Բարսեղյանը պատմում է մանկավարժական գործունեության, պահքի ընթացքում անցած իր ճանապարհի և դրա նշանակության մասին:

Տ. Վրթանես քահանա Բաղալյան


«Հայրիկին այնքան են սիրում Օձունում, որ եթե որոշեն նրան Օձունից տեղափոխել ծառայության այլ վայր, գյուղացիները մեծ ցույց կկազմակերպեն»: 
Մեր նկարահանող խումբն այցելել է Տ. Վարթանես քահանա Բաղալյանի ընտանիք: 
 

Նոր գրքերի մեկ տարին


Ամփոփվում է 2015 թվականի գրահրատարակչական տարին: Որոնք են տարվա նորությունները, ինչ են նախընտրում դրանց հետ կապված մարդիկ` թարգմանիչները, հեղինակները, գրավաճառները, Երևանի ամենախոշոր գրախանութի տնօրենը` պարզել է մեր նկարահանող խումբը: 

Ամանորի ձայները


Երևանում բնակվող մի խումբ երիտասարդներ Ամանորից առաջ հավաքվում են, Նոր Տարվան նվիրված երգեր սովորում, երգում փողոցներում՝ ուրախություն և ժպիտ պարգևելով մայրաքաղաքի հյուրերին և երևանցիներին:

Տեր Ղազար քահանա Պետրոսյան


Տեր Ղազարը յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Արարատյան թեմի յոթ համայնքում, կիսում է յոթ գյուղի մարդկանց հոգս և ուրախություն, յոթ գյուղի օգնում է եկեղեցի ունենալ...

Անցյալի հետքերով


Անդրանիկ Կանթարջյանին և Դավիթ սարկավագ Սարիբեկյանին կարելի է հանդիպել Հայաստանի ամենահեռավոր ու ծածուկ հնավայրերում: Հնագիտությունն ու ազգագրությունը մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ Անդրանիկ Կանթարջյանի յուրատեսակ նախասիրությունն է, որով նա վարակել է նաև Դավիթ սարկավագին, ում ճանապարհի լավագույն ընկեր է համարում: Ընկերները շատ հնավայրեր ու հնագիտական նյութեր փրկում են գանձագողերից. Անդրանիկն ունի մոտ 300 արժեքավոր իրերից բաղկացած հավաքածու, որ խնամում է երեխայի պես»: