|
Մայր Աթոռը Գուգարաց թեմում սոցիալական աջակցության երկրորդ փուլն իրականացրեցԿորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված սոցիալական ծրագրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 5մլն. ՀՀ դրամի աջակցություն է ցուցաբերել Գուգարաց թեմի սոցիալական կենտրոնին։ Սա պարենային աջակցության երկրորդ փուլն է։ Առաջին փուլում թեմին հատկացվել էր 2.5մլն. դրամ։ |
|
Գուգարաց թեմը 32-րդ բնակարանը նվիրաբերվեց բազմազավակ ընտանիքիԳուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով հերթական՝ 32-րդ բնակարանը նվիրաբերվեց բազմազավակ ընտանիքի: Յաղդան համայնքի բնակիչ Նաիրա Չիչյանն ու 5 անչափահաս որդիները տանիք ունեն: |
|
Ամանորյա տոնական համերգ՝ Վանաձորի հայորդյաց տանըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանաձորի «Գրիգոր Նարեկացի» հայորդյաց տանը 400-ից ավելի սաներն ու նրանց ծնողները հավաքվել էին շնորհավորելու միմյանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, մասնակցելու տարեվերջյան տոնական համերգին: |
|
Հոգեհանգստի արարողություն Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցումԴեկտեմբերի 6-ին մինչև ուշ երեկո բազմամարդ էր Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Դեկտեմբերի 7-ին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի այցելեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, մեծ թվով հյուրեր: Մասնակցեցին նաև եկեղեցու հարևանությամբ կանգնեցված ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի կիսանդրու բացման արարողությանը: |
|
Գուգարաց թեմը 30-րդ բնակարանը նվիրեց
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հոբելյանական՝ 30-րդ բնակարանը հանձնվեց Արջուտ գյուղում բնակվող Գագիկ Սարգսյանի 9 անձից բաղկացած ընտանիքին:
|
|
Գուգարաց թեմում 29-րդ բնակարանը նվիրաբերվեց բազմազավակ ընտանիքի
Վանաձոր քաղաքի Չերկասի 1/17 հասցեում բնակարանամուտ էր: Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 29-րդ բնակարանը նվիրաբերվեց ժամկետային զինծառայող Արկադի Միտիչյանի յոթ հոգանոց ընտանիքին:
|
|
Գուգարաց թեմը Գիտելիքի տոնի առթիվ գրենական պիտույքներ նվիրեց դպրոցականներին
Գուգարաց թեմը «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրով գրենական պիտույքներ նվիրեց սուղ հնարավորություններ ունեցող ընտանիքների 150 դպրոցականների:
|
|
Էկումենիկ ամառային ճամբար՝ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ»-ում
Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը, սկսած 2016 թվականից, կազմակերպում է ամառային ճամբար, որին մասնակցում են Հայաստանում գործող տարբեր քրիստոնեական համայնքների 12-16 տարեկան երեխաներ: Այս տարի ամառային էկումենիկ ճամբարն անցկացվեց Գուգարաց թեմում:
|
|
Վրանային ճամբար՝ Օձունի Սուր Աստվածածին եկեղեցու բակում
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության անդամները վրանային ճամբար էին կազմակերպել Օձունի Սուր Աստվածածին եկեղեցու բակում:
|
|
Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են
Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման հիմնական աշխատանքներն ավարտված են: Գմբեթի վերականգնման ժամանակ շինարարական տեխնիկան եկեղեցուն մոտեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշ տապանաքարեր ժամանակավորապես տեղափոխել: Այժմ տապանաքարերը նորից տեղադրվում են, մաքրվում և ամրացվում:
|
|
Գուգարաց թեմում 28-րդ բնակարանը հանձնվեց կողեսցի բազմազավակ ընտանիքինԳուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 28-րդ բնակարանը հանձնվեց Կողես համայնքի Քոչինյանների բազմազավակ ընտանիքին: |
|
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 27-րդ բնակարանը
Գուգարաց թեմի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով 27-րդ բնակարանը նվիրաբերվեց Գուգաքրաց թեմի բազմազավակ ընտանիքներից մեկին: Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի խնդրանքին ընդառաջ՝ «Հայրենիք» միության միջոցով բնակարանը գնել, վերանորոգել և կուրթանեցի Մագթաղյանների ընտանիքին է նվիրաբերել լոսանջելոսաբնակ բարերար Վահե Ուրունը:
|