Անդրեյ ՏարկովսկիԻսկական ճամփորդության համար մի ճանապարհ կա՝ դեպի ներաշխարհ... Ճամփորդելն աշխարհի շուրջ ընդամենը կարող է խորհրդանշական լինել: Ուր էլ լինենք՝ մենք միշտ փնտրելու ենք մեր հոգին». Անդրեյ Տարկովսկի |
|
Ջոն ԳոլսուորսիՀամաձայնեք՝ կյանքը գայթակղիչ, մեծ արկած է: Եթե անվախ նայենք վերջին կայանին՝ Գաղտնիքիին, ու, միևնույն ժամանակ, զգանք Հոգու հավերժական շարժումը, ուրեմն Կյանքը զուր չենք ապրել»: |
|
Ֆյոդոր ԽիտրուկՖիլմեր ստեղծելիս նա երբեք չէր մտածում, որ դրանք հատկապես երեխաների համար են: Բայց դրանց ստեղծման ընթացքում նա մանկանում էր:
|
|
Էմիր ԿուստուրիցաՄիշտ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն քեզ գետնին գամել: Նրանք անգամ հերթի կկանգնեն դրա համար: Բայց ժամանակ առա ժամանալ պետք է պոկվել նրանցից: Բոլորը պիտի վայելեն թռիչքի բերկրանքը»:
|
|
Օդրի ՀեփբերնՏոհմական ազնվարյուն արիստոկրատին հատուկ՝ նա երբեք չխոսեց իր մասին: Փոխարենը երախտիքով էր հիշում բոլոր նրանց, ովքեր եղել են իր կողքին: Կինոյի արքայադուստր և հրեշտակ» Օդրի Հեփբերնի կյանքը՝ Հայտնի-անհայտ» հաղորդաշարում: |
|
Ֆրանցիսկո ԳոյաԱպրելով Իսպանիայի համար բեկումնային շրջանում՝ նա դարձավ շքեղ դիմակահանդեսների ու սարսափելի պատերազմների վկան: Խորաթափանց այս արվեստագետի աչքի առջև էին թագավորներ ու տորեադորներ, կուրտիզանուհիներ ու արքայադստրեր, պոետներ ու նախարարներ: Նրա արվեստը շատ բաներով կանխորոշեց ու վճռեց 19-րդ դարի կերպարվեստի զարգացումները:
|
|
Անտոնիո Գաուդի2003թ. հուլիսին, Վատիկանում ժողովը քննարկում էր Անտոնիո Գաուդիին սրբադասելու հարցը: Մարդիկ հավասիտիացնում էին, որ նրա հուղարկավորության օրը քաղաքի պատերն արտասվում էին, իսկ աշտարակները խոնարհել էին գլուխները...
|
|
Կլոդ ՄոնեԻ վերջո նա ընդամենը...աչք է: Բայց Տեր Աստվա՜ծ՝ ինչպիսի աչք...»,- այս նկարչի մասին մի անգամ բացականչում է Սեզանը: Դա այն աչքն էր, որ կարող էր զգալ, տեսնել ու շոշափելի դարձնել արևի լույսը: Արևի նկարիչ՝ հենց այս անունով կնքեցին նրան՝ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկին ու նրա վերջին մոհիկանին:
|
|
Լուիս ԲունյուելՆա փոխեց կինոաշխարհը, իսկ իրեն միշտ մնաց հավատարիմ: Ապրեց ու ստեղծագործեց երեք երկրում, բայց ստեղծեց համաշխարհային արվեստ: Այս կինոռեժիսորը Սյուրռեալիզմի վարպետ» Լուիս Բունյուելն է: Իսպանացի մեծ դասականի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ Հայտնի-անհայտ կինո» հաղորդաշարում:
|
|
Մացուո Բասյո17-րդ դարի վերջին Ճապոնիայի ճամփաներով մի մարդ էր թափառում: Այս թափառաշրջիկը չուներ ոչ երիտասարդություն, ոչ առողջություն, ոչ հարստություն: Բայց ոչ մի կայսր իր ժամանակին չունեցավ նրա փառքն ու ճանաչումը: Հոկու կամ հայկու՝ այսպես էր կոչվելու այն պոեզիան, որ ստեղծեց նա: Ընդամենը երեք տողով մի պատմություն:
|
|
Յուրի ՆորշտեյնՈր պահից է սկսվում պատկերման ֆենոմենը էկրանին՝ հանելուկ է: Ո՞ւր է այն կետը, որը տեսնելուց հետո կարելի է ասել՝ այ, հենց սրանից է սկսվում մուտիպլիկացիան: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ կա սպիտակ թուղթ, որը բացակա է խաղարկային կինոյում: Եվ ուր էլ խցիկդ պտտես, դու արդեն այդ սպիտակի մեջ տուն ունես». Յուրի Նորշտեյն: |
|
Սերգեյ ՓարաջանովՆրա ողջ կյանքը թատրոն էր: Գլխավոր բեմադրիչն ու դերակատարն էլ ինքն էր: Քսաներորդ դարի վերջին հանճարը՝ Սերգեյ Փարաջանով: Մարդ առեղծված: Մարդ աղմուկ: Մարդ ողբերգություն... |