Լևոն Խաչատրյան


«Երեքը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմը բոլորն էին ճանաչում: Սիրում էին այնքան, որ հանդիսատեսի համառ խնդրանքով, հետո ստղծվեց «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում», հետո էլ՝ «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»: Ֆիլմի գլխավոր հերոսին ստեղծողը՝ հայազգի Լևոն Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը՝ Հայտնի-անհայտ կինոշարքով:

Աբբաս Քիառոստամի


Կինոյի մեծագույն պոետը՝ Աբբաս Քիառոստամի: Մարդ, ով պոեզիան ներդաշնակեց իրականությանը, գտավ դրա արտապատկերումը, սիրեց մարդուն ու պատմեց նրա մասին ամեն ինչ:

Ռոժե Վադիմ


«Եփում ենք տավարի միսը… բայց ոչ շատ: Թողնում եք հովանա ու ավելացնում քիչ կարագ: Ստացված արգանակում գցում ենք 4-5 կիտրոն: Քամում այն, ավելացնում պարմեզան պանիրը: Արգանակի եռը գալուն պես ավելացնում ենք ձվի դեղնուց… կարծում եք անհամատեղելի բանե՞ր են: Ո՛չ, սա լիմոնի, պանիրի ու կարագի միախառնության իսկական արվեստ է: Հիշեք, անհամատեղելին կարելի դարձնել արվեստ: Ճիշտ կինոյի պես»: Այս բաղադրատոմսի հեղինակը կինոյին ֆրանսիական խոհանցի համ ու հոտ պարգևող ռեժիսոր Ռոժե Վադիմն է:

Ռոլան Բիկով


«Տեր Աստված, ինձ մեղադրում են մի բանում, որի մասին գաղափար իսկ չունեմ. պահանջում են ինձ բանտարկել, արգելափակել ֆիլմը։ Ամեն օր տուն եմ վերադառնում պատառոտված, հոշոտված, ի վերջո սպանված՝ ցանկանալով միայն մի բան՝ այս ամենի ավարտը»: Ռոլան Բիկով՝ Խորհրդային կինոյի մարտիկը:

Ինոկենտի Սմոկտունովսկի


«Մեծերը շատ են լինում, բայց նա եզակի էր»,-ասում էր Օլեգ Եֆրեմովը: «Նրա տաղանդը չի տեղավորվում տրամաբանության մեջ»,-ասում էր Գրիգորի Կոզինցևը։ Խորհրդային ու hամաշխարհային կինոյի մեծագույն դերասաններից՝ Ինոկենտի Սմոկտունովսկու կյանքն ու ստեղծագործական ճանապարհը:

Օլեգ Դալ


Արտիստը, բանաստեղծն ու նկարիչը՝ անպաշտպանը և չներողը, վրեժխնդիրն ու մեծահոգին նա, ով գիշերները սերենադ էր երգում, իսկ առավոտյան ամեն ինչ ոչնչացնում: Արտիստ, որն ապրեց անասելի կարճ ու անասելի վառ կյանք: Այդ միայնակ ծաղրածուն Օլեգ Դալն էր:

Գրեյս Քելլի


Կինոյում նա ունեցավ ընդամենը 4 տարվա կյանք: Սակայն կինոպատմության մեջ մնաց որպես բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհի: 2001թ "Ինտերֆաքս"-ի կազմած բոլոր ժամանակների ամենաէլեգանտ կանանց ցուցակում նա զբաղեցնում էր առաջին տեղը: Կնոջ լավագույն դերակատարման համար երկու անգամ ներկայացվել է Օսկար մրցնակի, մեկ անգամ՝ նվաճել: Խաղացել է 11 ֆիլմում, բոլորը տեղ են գտել համաշխարհային կինոմշակույթի ոսկե ֆոնդում: Նա մեծագույն պատասխանատվությամբ կրեց Մոնակոյի արքայադստեր տիտղոսը, դարձավ միլիոնների կուռքը ու ցավալիորեն շատ շուտ կնքեց երկրային կյանքը: Այդ զարմանալի կնոջ անունն էր

Ալեքսանդր Դեմյանենկո


«Ինձ համար առեղծված կմնա Շուրիկի այդչափ հանրային լինելը,- խոստովանել է Ալեքսանդր Դեմյանենկոն,-այդ դերը ես չեմ խաղացել, պարզապես հանդես եմ եկել պահանջվող տեսարաններում: Դա դերասանի համար տարրական խնդիր է»: Դեմյանենկոյին ճանաչեցին հենց այդ՝ Շուրիկի կերպարով: Ողջ կյանքում նա տառապեց դրա պատճառով: Դերասանի երազանքն էր խաղալ դրամատիկ, խորը կերպարներ: Հանդիսատեսն ընդունում էր դերասանին ցնծությամբ, բայց դրանից նա  ավելի էր հուսահատվում: Այդուհանդերձ արվեստում, մասնավորապես կինոյում, ամենադժվարը ծիծաղեցնելն է: Այսօր Ալեքսանդր Դեմյանենկոյին համարում են արտիստ, որը կարող է կանգնել անցյալ դարի մեծ կատակերգուների կողքին:  

Լուկինո Վիսկոնտի


1976թ. գարնան մի օր հաշմասայլակում մինչև վերջ լսելով Բրամսի երկրորդ սիմֆոնիան` Լուկինո Վիսկոնտին շրջվում է քրոջ կողմն ու ասում. «Այ հիմա բավական է»: Մի քանի րոպեից համաշխարհային կինոյի վարպետի սիրտը կանգ է առնում: 

Գեորգի Վիցին


Հասուն տարիքում նա նկարահանվում էր`  վաստակած գումարով  թափառական շների  կացարաններ  բացելու համար միայն: «Ժամանակն ապացուցում է, որ կյանքի իմաստը ոչ փառքն է, ոչ  փողը: Եթե ունես շուն, կին, դուստր և լավ հիշողություններ, երջանկությունդ կարող ես կատարյալ համարել». Գեորգի Վիցին: 

Լուի դե Ֆյունես


Լուի դե Ֆյունեսը նվագում էր դաշնամուրի վրա, բարում: Ըստ պայմանագրի, նա պիտի անվերջ ժպտար: Իսկ, այ գործիքի վրա բարձրանալն ու կանկան պարելն իր կամքով էր անում: 
Լուի դե Ֆյունես` դաշնամուրի վրայից մինչև մեծ կինոյի էկրան բարձրանալու պատում: 
 

Անդրեյ ԽրժանովսկիԱնդրեյ Խրժանովսկի


«Ինձ միշտ հետաքրքրել է երկու ուղղություն, որոնք առաջին հայացքից իրար հակասում են: Մի կողմից՝ վավերագրական գրականությունը, հատկապես՝ մեմուարները, աշխարհագրական նկրագրությոնները, ճամփորդությունները: Մյուս կողմից՝ լրիվ հակառակը, հորինվածքը, երևակայականը: Ու ես կարող եմ հասկանալ իմ հանդիսատեսին, որն ասում է՝ լավ, մենք ընդունում ենք ձեր ֆիլմերը, միայն թե չասեք, թե դրանք մուլտիպլիկացիոն են»: 
Անդրեյ Խրժանովսկի՝ անիմացիոն ֆիլմերի մեծագույն ռեժիսորներից մեկը: