Սարդարապատի հերոսամարտը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը«Ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում, բայց չե՛մ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»: Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչն է Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, երբ Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին առաջարկում էր ապահովությունից ելնելով՝ թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և պատսպարվել Սևանում: Գևորգ Ե կաթողիկոսը ոչ միայն մնում է, այլև իր կեցվածքով հաղթության առաջնորդում հայ զինվորականներին ու ժողովրդին: |
|
Արարատյան թեմն իրականացնում է սոցիալական օգնության երկրորդ ծրագիրը 1300 ընտանիքի համարԱրարատյան հայարապետական թեմը սոցիալական օգնության երկրորդ փուլով Երևանում և Արարատի մարզում կօժանդակի 1300-ից ավելի ընտանիքի: Սննդի փաթեթներ կտրամադրվեն խուլերի համայնքի անդամներին, դաունի համախտանիշ ունեցող երեխաների ընտանիքներին, «Փյունիկ» հաշմանդամների միության, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ շահառուներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին: |
|
Մայր Աթոռը և Էջմիածնի քաղաքապետարանը սոցիալական աջակցության երրորդ փուլն են իրականացնումՄայր Աթոռ Ս․ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի և Էջմիածնի քաղաքապետարանի համատեղ աջակցությամբ 3,5 միլիոն դրամի աջակցություն է հատկացվում ևս 220 ընտանիքի: |
|
Մայր Աթոռի մատենադարանը հարստացել է նոր նվիրատվություններովՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը աշխատանքն իրականացնում է հեռավար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել մեծ քանակությամբ գրքեր: |
|
Շիրակի մարզում Մայր Աթոռը սոցիալական օժանդակության երկրորդ ծրագիրն է իրականացնումՄայր Աթոռի աջակցությամբ Շիրակի մարզի 200 ընտանիքի համավարակի օրերին արդեն տրամադրվել են սննդի փաթեթներ: Երկրորդ փուլում աջակցություն կհատկացվի ևս 400 կարիքավոր ընտանիքի: Սննդի 50 փաթեթ էլ եկեղեցու բարերարներ Արմեն և Հովհաննես Տոնոյաններն են նվիրել: |
|
Խաչքարի օծում Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցումՄայիսի 17-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ օծվեց Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու բակում տեղադրված ևս մեկ խաչքար: |
|
Մայր Աթոռի թանգարանների ծրագրերը՝ առցանց հարթակումԱյսօր Թանգարանների միջազգային օրն է. Մայր Աթոռի թանգարանների աշխատանքի մասին պատմում է Ասողիկ աբեղա Կարապետյանը: |
|
Հայ առաքելական եկեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներինԵրկրորդ համաշխարայինի օրերին Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը՝ հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս, կոչով դիմում է սփյուռքի հայությանը՝ հայրենիքին օգնելու խնդրանքով։ Հանգանակված գումարներով և կաթողիկոսարանի նվիրատվությամբ ստեղծվում են «Սասունցի Դավիթ» և «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուները։ |
|
Սյունյաց թեմը 150-ից ավելի կարիքավոր ընտանիքի պարենային աջակցություն է տրամադրելՍյունյաց թեմը մարզի 150-ից ավելի կարիքավոր ընտանիքի պարենային աջակցություն է տրամադրել։ |
|
Արտակարգ դրության պայմաններում մշակութային կառույցները փորձում են վերադիրքավորվել առցանց տիրույթումԱրտակարգ դրության պայմաններում քաղաքացիների մշակութային կյանքն ու ժամանցն ապահովելու համար ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ գործող թատրոնները և համերգասրահները, թանգարանները, գրադարանները հեռավար ծրագրերի են անցել։ Տեսանյութը պատմում է դրանցից մի քանիսի մասին։ |
|
Մայր Աթոռի թանգարանն առցանց ներկայացնում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների մասանց պահարանըԱպրիլի 24-ին Մայր Աթոռի թանգարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում այցելուների համար կներկայացվեն Հայոց ցեղասպանության թեմային առնչվող մի քանի բացառիկ նմուշներ: Դրանցից մեկն, օրինակ, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների մասունքների պահարանն է, որ պատրաստվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ 2015 թ.-ին։ Պահարանի մեջ զետեղվել են դեռևս 1965 թ. Դեր Զորից Սբ․ Էջմիածին բերված մասունքները: |
|
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին բարեխոսական կարգ կատարվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Առավոտյան հրապարակվել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ |