«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հուլիսի 14-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից մահացու վիրավորում ստացած մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը: «Եռաբլուրում» էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գեներալներ, սպաներ, Համբարձումյան ընտանիքի անդամներն ու հարազատները: Հուղարկավորության արարողությունը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
2020-07-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ