Ապրիլի 24-ին Մայր Աթոռի թանգարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում այցելուների համար կներկայացվեն Հայոց ցեղասպանության թեմային առնչվող մի քանի բացառիկ նմուշներ: Դրանցից մեկն, օրինակ, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների մասունքների պահարանն է, որ պատրաստվել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ 2015 թ.-ին։ Պահարանի մեջ զետեղվել են դեռևս 1965 թ. Դեր Զորից Սբ․ Էջմիածին բերված մասունքները:
2020-04-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ