Սարկավագական ձեռնադրություն Ս. Էջմիածնի Մայր Տաճարում


Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնին Սուրբ Էջմիածնի միաբանությունում սպասավորող 166 սարկավագների շարքը համալրվեց ևս 20-ով: Ձեռնադրությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի բոլոր սարկավագներին:

Ամփոփվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի` «Ավետարանական առակները դպրոցում» ծրագիրը


«Մհեր Մկրտչյան» թատրոնի բեմում «Ավետարանական առակները հայ դպրոցում» համապետական մրցույթի աշակերտներն էին: Մրցանակային անվանակարգերի արժանացած չորս դպրոցները հանդես էին գալիս մեկ ներկայացման մեջ:
Alt

«Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթն ամփոփվեց


Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում ամփոփվեց այս տարվա ապրիլին մեկնարակած «Երաշտ և բողբոջ» հանրապետական ֆոտոմրցույթը: Մրցույթի համար նախատեսված կայքում ավելի քան 4000 նկար էր ներբեռնվել: Հեղինակները 5-12-րդ դասարանի աշակերտներ են: Ֆոտոմրցույթի ամփոփմանը ներկա էր նաև ԿԳ նախարարը:

Alt

«Ներդաշնակության մեղեդի». հայ և թուրք երաժիշտները մեկ բեմում


Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը և Մերթ Էլմասը Թուրքիայում ստեղծագործող այն երաժիշտներից են, որոնք հայտնի են հայկական երգերի կատարումներով: «Բյութիֆայդ փրոջեքդ» ռոք-խմբի հետ նրանց համերգը նախաձեռնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Համերգի կազմակերպանը օգնել էր թրքահայ հայտնի երգչուհի Սիբիլը:

Alt

Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու տասնամյակը


2005 թվականին նոյեմբերի 20-ին օծվեց ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ կառուցված Սուրբ Երրոդություն եկեղեցին: 2015 թվականին Երևանի Հարավարևմտյան թաղամասի բնակիչները տոնեցին եկեղեցու հիմնադրման 10-ամյակը: Նրանց միացել էին 5-րդ բանակային զորամիավորման զինվորները:

«Արիկ-Բամբիռ» նախագիծը՝ «Գոյ» թատրոնի բեմում


Արիկ-Բամբիռ» նախագծով Բամբիռ» խմբի ֆլեյտահար և վոկալիստ Արիկ Գրիգորյանը բազմաթիվ համերգներ է ունեցել: Օրերս նախագիծը ակումբներից Գոյ» թատրոնի բեմ տեղափոխվեց:

Alt

Դպրոցներում բաց դասեր են անցկացվում մյուռոնի թեմայով


Շնորհաբաշխ սուրբ մյուռոն» թեմայով բաց դասեր են անցկացվում Հայաստանի դպրոցներում: Աշակերտները ծանոթանում են մյուռոնի պատմությանը, բաղադրությանը, մյուռոնի գործածմամբ ծեսերին:

Alt

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մատուռ է կառուցվել


ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Գրիգոր քահանա Գրիգորյանը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նորաբաց մատուռի օրհնության կարգ կատարեց:

Տավուշի թեմում մանկապատանեկան երգչախումբ է ստեղծվում


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում մանակապատանեկան երգչախումբ է ստեղծվել:

Alt

Կամերային երաժշտության տան բեմում սիրիահայ արտիստներ էին, հնչում էր Կոմիտաս


Հալեպ» հայրենակցական կազմակերպությունը, որն ստեղծվել է Հայաստանում ապաստանած սիրիահայերին աջակցելու նպատակով, Սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր Կոչեմ ապրողաց» խորագրով համերգ-երեկոն:

Alt

Հայաստանում է Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային hամագումարի գլխավոր քարտուղարը


Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստանում է Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ հայոց հայրապետը ողջունելով Այաթոլլա Ախթարիի այցը Հայաստան` նշեց, որ միջկրոնական երկխոսությունը կարևոր է հատկապես հիմա, երբ աշխարհում բազմաթիվ ոճրագործություններ են տեղի ունենում՝ շահարկելով կրոնական գործոնը:

Եղիպատրուշ


Նրանք ճանաչում են գյուղի բոլոր սրբավայրերը, գիտեն խոնարհված եկեղեցիների պատմությունը, դրանց հետ կապված ավանդազրույցները, գյուղի հյուրերին էլ առաջինը եկեղեցի են տանում ու պատմում, անդադադար պատմում... Նրանք Եղիպատրուշ գյուղի երեխաներն են: