Հայ եկեղեցու թեմերը շարունակում են զորակցել զինվորներին 08.04.2016


Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, ԱՄՆ հայոց Արևմտյան, ՀՀ Տավուշի,   Գուգարաց թեմերը տարատեսակ օգնություն են ուղարկում Արցախ և աղոթում հայ զինվորների համար: 

Բրամսյան համերգաշարի շրջանակում Երևանում էր Կատարինա Թրոյթլերը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է գալիս Բրամսյան համերգաշարով, որի երկրորդ համերգը կայացավ ուրբաթ երեկոյան: Ֆիլհարմոնիկի հետ այս անգամ հանդես եկավ Գերմանիայից ժամանած դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը:

Հոգևորականներն անձամբ են հավատացյալների օգնությունը սահման հասցնում


Արարատյան հայրապետական թեմի հոգևորականները օրերս իրենց հավաքագրած օգնությունը սահման հասցրին: Այս օրերին Արցախ է մեկնել արդեն 5 խումբ:  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը վերջինն է վերադարձել  առաջնագծից:

Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում նահատակված զինվորների համար հոգեհանգստյան աղոթք հնչեց


Կիրակի Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում պատարագին ներկա էին Տավուշի տարբեր զորամասերում ծառայող զինվորներ, հրամանատարներ: Պատարագից հետո ապրիլի 1-ից 5-ը Արցախում նահատակված զինվորների, կամավորների և խաղաղ բնակիչների հոգիների հանգստության համար հոգեհանգստյան աղոթք հնչեց: 

Եկեղեցական ամփոփ լուրեր 18.04.2016


Դաշտային մկրտություն առաջնագծում:
Աղոթք խաղաղության համար և հոգեհանգստյան կարգ նահատակների համար Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի հայոց թեմերում:
 

Արարատյան թեմից՝ Արցախ. շարունակվում է օգնությունը արցախահայությանը


Ապրիլի 2-ին,Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներում արցախահայությանը օգնելու կոչը, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Դավիթ քահանա Սահակյանի խոսքով, աննախադեպ արձագանք ստացավ հենց նույն օրը: Թեմում  ծառայող հոգևորականների մեծ մասն այս օրերին զբաղված է հումանիտար օգնության աշխատանքները կազմակերպելով:

Խոկում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Ապրիլի 5-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում խոկման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ, զինվորներ ու հոգևորականներ: Քարոզիչը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էր:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կմեկնեն Արցախ


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կմեկնեն Արցախ՝ իրենց զորակցությունը բերելու հայոց բանակին և արցախահայությանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Նախօրեին Մայր Աթոռում վանական խորհրդի նիստ է գումարվել, որտեղ քննարկվել է նաև «Արցախի զորակցության հիմնադրամ» ստեղծելու հարցը: Հիմնադրամն արդեն գործում է: 

Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը աջակցություն են ցուցաբերում Արցախին


Ռեպորտաժն ամփոփում է այս օրերին ԱՄՆ-ի հայոց թեմի, Երուսաղեմի հայոց պատրիարքության, հայաստանյան թեմերի մի շարք նախաձեռնություններ՝ ի աջակցություն և զորակցություն հայ զինվորներին և նրանց ընտանիքներին:  

Ազատան


Ազատանը Շիրակի ամենամեծ գյուղն է: Գյուղի եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է: Սուրբ Ստեփանոսը միշտ լի է երեխաներով: Նրանք մասնակցում են բոլոր ծեսերին, կիրակնօրյա դասերին: Հետո իրենց ձեռքով մաքրում են եկեղեցին ու բակը: Ժամանցը, խաղերն ու զրույցները նույնպես եկեղեցու բակում են: «Այն ինչ զգում ենք մեր եկեղեցու պատերից ներս, ոչ մի ուրիշ տեղ չենք զգում: Ուր էլ գնանք, մեր եկեղեցին ամենալավն է»,-ասում են ազատանցի մանուկները:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչեցին «Կոմիտասին» նախագծի ստեղծագործությունները


12 երիտասարդ հայ կոմպոզիտորներ Հայաստանից  և աշխարհի տարբեր երկրներից  նախորդ տարի համախմբվեցին «Կոմիտասին» նախագծի շուրջ և գրեցին  դաշնամուրային 12 ստեղծագործություն: Օրերս դրանցից 7-ը հնչեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 

Սուրբ Հարությանն ընդառաջ


Հիսուս Քրիստոսի Հարության տոնը հաղորդման հերոսների համար ստեղծագործելու առիթ է: Մեծ Պահքի Միջինքից հետո նրանք  սկսում են Սուրբ Հարության տոնին նվիրված իրեր պատրաստել, որոնցով զարդարում են տունն ու զատկական սեղանը: Լալա Մնեյանը, Սիլվա Քալաջյանը և Զառա Հարությունյանը ցուցադրում են տեխնիկան, որով ստեղծագործում են: