Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները` Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցում


Սեպտեմբերի 1-ին վաղ առավոտից Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և հարևան համայնքների բնակիչները մեկտեղվել էին եկեղեցու տարածքում: Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակության տոնի կապակցությամբ Մայր Աթոռից Բյուրական էր բերվել սրբի մասունքը: 

Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօր


Մինչ Երևանի պետական համալսարանի հիմնումը, Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայ իրականության մեջ արդեն  քառասուն տարի գոյություն ունեցող միակ հաստատությունն էր, որտեղ կրթություն էին ստանում ժամանակի ուսումնատենչները: Այդ շրջանի ճեմարանական կրթությունը ձգտում էր եվրոպական չափանիշների: Ո՞րն է Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօր: Զրուցում են Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և ԵՊՀ ու Գևորգյան ճեմարանի դասախոս Նորայր Պողոսյանը:

Կարծախ գյուղում բացվեց Ջիվանու տուն-թանգարանը


Աշուղ Ջիվանու ծննդավայր Ջավախքի Կարծախ գյուղում՝ Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագով ազդարարվեց Ջիվանու 170-ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը։ Գյուղում բացվեց Ջիվանու տուն-թանգարանը: 

Արշակունիների Աղձքի դամբարանում հայտնաբեվրել են վաղ քրիստոնեական նոր նմուշներ


Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրը, որտեղ հայտնաբերվել են հայ Արշակունի թագավորների աճյունները, մեր ունեցած միակ հավաստի արքայական դամբարանն է: Հնավայրի նոր բացահայտումներին անդրադառնում է մեր տեսանյութը: 

Երուսաղեմի հայ միաբանը լուսանկարների ցուցահանդեսով ներակայացնում է Տերունի սրբավայրերը


«Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվել է Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի վանահայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հայ Երուսաղեմ» խորագրով: 

Հայրապետական մաղթանք Սբ. Էջմիածնում


Օգոստոսի 21-ին՝ Գարեգին Բ հայրապետի ծննդյան օրը, Մայր Աթոռում Ս. Էջմիածնում պատարագ մատուցվեց և Հայրապետական մաղթանք կատարվեց:

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Երեկ` օգոստոսի 14-ին, հայոց բոլոր եկեղեցիներում Մարիամ Աստվածածնի վերափոխումն էր տոնախմբվում, այսօր հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակության օրն է: Ի տարբերություն նախորդ տարիների, օրը աշխատանքային էր, և, թերևս, դրանով էր պայմանավորված հոգեհանգստյան պատարագին Մայր Տաճարում հավատացյալների սակավությունը: 

Վայոց ձորի «Սիրանույշ» ճամբարը՝ սահմանամերձ գյուղերի և ՊԲ սպաների երեխաների համար


Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ «Սիրանույշ» ճամբարում այս տարի հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի և Արցախի պաշտպանության բանակի սպաների երեխաներ:

Կանադահայ թեմի բարեգործական ծրագրի ամփոփումը Խաչիկ գյուղում


Վայոց ձորի Խաչիկ գյուղում կանադահայ թեմի «ՍԻՄԱ» քրիստոնյա երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան ծրագրի նախաձեռնության ամփոփումն էր: «ՍԻՄԱ»-ն գործում է 1992 թվականից: Ամեն տարի կանադահայ երիտասարդների մի խումբ է ժամանում Հայաստան և բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնում: Այս տարի նրանք Խաչիկ գյուղում էին: 

Կրթության նպատակը


Ինչպե՞ս են ձևավորվում կրթության նպատակները: Քննարկում են կրթության մասնագետ Նվարդ Մանասյանը և մշակութային մարդաբան Լևոն Եպիսկոպոսյանը: Զրույցը վարում է Հերմինե Հակոբյանը: 

Կնոջ դերը ընտանիքում՝ քրիստոնեական ընկալմամբ


Կանանց նկատմամբ հերթական բռնությունից հետո հանրության մեջ ակտիվանում է կնոջ դերի ընկալման, կնոջ և տղամարդու իրավահավասարության և այդ հարցերից ածանցվող խնդիրների մասին քննարկումը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում կնոջ դերի մասին քննարկում են Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Առաջին անգամ անցկացվեց ՀասսՖեստ փառատոնը


Հուլիսի 4–9-ը Երևանում անցկացվեց Հասֆեստ փառատոնը: Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում ներկայացվեցին ժամանակակից արվեստի և երաժշտության աուդիո-վիզուալ սինթեզներ, տեղի  ունեցան համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր: Փառատոնն իրականացնում էր Progressive Art կազմակերպությունը: