Նորոգվում է Տաթևի վանական համալիրի Ս. Աստվածածին եկեղեցին


Նորոգվում է Տաթևի վանական համալիրի Ս. Աստվածածին եկեղեցին: Շինարարական աշխատանքների առաջին փուլը կատարվում է հյուսիսային մուտքի վերաբացման և աղբյուրը  իր նախնական տեղում  վերականգնելու  նպատակով:  Շինարարությունն իրականացվում է IDEA  հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում:   

Եկեղեցին անկախության տարիներին


Անկախության շրջանում վերացավ աստվածմարտությունը, Հայ առաքելական եկեղեցու գործունեության համար նոր պայմաններ առաջացան: Դրականորեն փոխվեց օրենսդրական միջավայրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերանայեց թեմերի կառուցվածքը, վերականգնեց կանոնական ու վարչական կյանքը, հոգևոր կյանքի աշխուժացման համար կառուցվեցին  ու նորոգվեցին եկեղեցիներ, հրատարակվեց կրոնական գրականություն, պատրաստվեցին նոր հոգևորականներ: Ինչպե՞ս են արտացոլվում եկեղեցու մշակութային, կրթական ու կրոնական գործառույթները ազգային կյանքում: Քննարկում են Ասողիկ քահանա Կարապետյանը և երաժիշտ Վահան Արծրունին:

Ժամանակակից երեք կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ


Երևանյան միջազգային 10-րդ երաժշտական փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հյուրընկալվեցին ուկրաինացի դիրիժոր Կիրիլ Կարաբիցը, ալտահար Անդրեյ Վիյտովիչը և ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն: Երեկոն նշանավորվեց ժամանակակից երեք կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներով:

Անկախության 25-ամյակի առիթով Հայաստան եկած կանադահայերի ուխտագնացությունը Ս. Էջմիածին


Մեր երկրի անկախության 25-ամյակի միջոցառումների առիթով աշխարհի տարբեր երկրներից այս օրերին Հայաստան են ժամանել մեր հայրենակիցները: Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի գլխավորությամբ  ուխտավորների 30 հոգանոց խումբը հյուրընկալվեց Մայր Աթոռում, ստացավ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը: 

Մշակույթն անկախության տարիներին


«Մշակույթն ապրելու կերպ է և ոչ թե կյանքի զարդարանք»,- ասում է Հրանտ Մաթևոսյանը: Ինչպիսի՞ն է եղել անկախության քսանհինգ տարվա մեր ապրելու կերպը, ի՞նչ բովանդակությամբ է մեզ օժտել և դեպի  ի՞նչ գաղափարներ առաջնորդել: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում քննարկում են բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը և Մայր Աթոռի միաբան Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

ԱՄՆ դեսպանատունը դրամաշնորհ կտրամադրի Մեղրիի Սբ. Սարգիս եկեղեցու որմնանկարների վերականգնման համար


ԱՄՆ դեսպանատան Մշակութային պահպանության հիմնադրամը դրամաշնորհ կտրամադրի Մեղրիի 17-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման համար: Հուշագիրը սեպտեմբերի 16-ին ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Շարական» փառատոնի բացումը Տաթևի վանական համալիրում


Սեպտեմբերի 14-ին Տաթևի վանական համալիրում մեկնարկեց «Շարական» հոգևոր երգի փառատոնը: Վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում շարականներ և պատարագից հատվածներ կատարեց Հայաստանի պետական կամերային երգչախումբը: 

Հայագետ Աթանաս Շառլ Ռընոն և Արմեն Տեր-Կյուրեղյանը պարգևատրվել են «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց ֆրանսիացի հայագետ հայր Աթանաս Շառլ Ռընուին և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանին:

Խաչվերացի տոնը Ապարանի Ս. Խաչ եկեղեցում


Ապարանի սուրբ Խաչ եկեղեցում խաչին նվիրված տոները յուրահատուկ են նշվում: 17 դարյա պատմություն ունեցող եկեղեցին, ըստ սրբազան ավանդության,  Տիրոջ  խաչափայտի մասունք ունի:  Հավատցյալները դարեր շարունակ խոնահրվել են այստեղ, երկար  ճանապարհ  կտրելով   ուխտի եկել:

Հանրակրթությունն հետանկախության տարիներին


Անկախության տարիների կրթության բովանդակության, հանրակրթության նպատակի ձախողման, վերաձևակերպման անհրաժեշտության, կրթության և նոր իրողությունների կապի մասին «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են «ԱՅԲ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Անկախության ճորտերը


Հանրային կարծրատիպեր, որոնք խաթարում են անկախության արժեքի ընկալումը: Հաղթանակներ, որոնք թուլացնում են սեփական ուժին ապավինելու գիտակցությունը: Ինչպես պահպանել և զարգացնել անկախության բարիքները: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում լրագրող Տիգրան Պասկևիչյանն ու իրավապաշտպան Վարդան Հարությունյանն են: 

Նոր գրքեր 12.09.2016


Լույս են տեսել Կարլոս Ֆուենտեսի «Աուրա» և Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» վեպերը՝ Կառա Չոբանյանի բնագրային թարգմանությամբ: